«Ձեր տաղանդի շնորհիվ հայկական երաժշտությունը, շարունակական շրջագայության մեջ է աշխարհում».Արա Բաբլոյան


«Ձեր տաղանդի շնորհիվ հայկական երաժշտությունը, շարունակական շրջագայության մեջ է աշխարհում».Արա Բաբլոյան

  • 24-05-2017 12:25:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ, Մոսկվայի Բորոդինի անվան քառյակի առաջին ջութակ Ռուբեն Ահարոնյանին:
Արա Բաբլոյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Ձեր տաղանդի շնորհիվ եւ կատարողական բարձր վարպետության միջոցով համաշխարհային երաժշտական գանձերը, այդ թվում` հայկական երաժշտությունը, շարունակական շրջագայության մեջ են աշխարհում` ունկնդրին պարգեւելով բազում նուրբ ապրումներ ու զգացմունքային պահեր:
Երկար տարիներ Դուք առաջին ջութակն եք Մոսկվայի Բորոդինի անվան քառյակի, որն իր վիրտուոզությամբ նոր կյանք է տալիս դասական արվեստի գլուխգործոցներին»:
Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, ստեղծագործական ոգեւորություն եւ նոր հաջողություններ: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն