Թուրքիան վետո է դրել Ավստրիայի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության վրա


Թուրքիան վետո է դրել Ավստրիայի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության վրա

  • 24-05-2017 13:58:55   | Թուրքիա  |  Հասարակություն

 
Թուրքիան վետո է դրել Ավստրիայի հետ  ՆԱՏՕ-ի համագործակցության վրա՝  այդպիսով փորձելով արգելափակել այդ պետության համագործակցությունը ևս տասը երկրների հետ, որոնք ընդգրկված են հյուսիսատլանտյան դաշինքի կազմում։
korrespondent.net-ի փոխանցմամբ՝ որպես պատասխան սահմանափակող միջոց՝ ՆԱՏՕ-ի անդամները որոշել են փոխել պետությունների միջև համագործակցության ձևաչափը՝ թույլ տալով երկկողմ համագործակցություն։ 
Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը հայտարարել է, որ անդամ երկրների միջև համագործակցությունը շարունակվելու է՝ չնայած թուրքական վետոյին։
Նշվում է, որ Ավստրիան չի հանդիսանում ՆԱՏՕ-ի անդամ, սակայն սերտորեն համագործակցում է այդ կառույցի ռազմական բլոկի հետ, օրինակ՝ 400 ավստրիացի զինծառայողներ գտնվում են Կոսովոյում։ 
Թուրքական իշխանությունների կողմից վետոյի իրավունքի կիրառումը պայմանավորված է Եվրամիություն Թուրքիայի մուտքն Ավստրիայի կողմից  խոչընդոտելոով։ Վերջինս դատապարտել է այդ որոշումը՝ այն անվանելով անպատասխանատու գործողություն։ 
«Թուրքիայի անպատասխանատու վարքագիծը միայն ամրապնդում է այն համոզմունքը, որ Թուրքիան դեռ շատ հեռու է Եվրամիության անդամ դառնալու անհրաժեշտ չափորոշիչներից»,- ասված է Ավստրիայի պաշտպանության նախարար Պիտեր Դոսկոզիլայի հայտարարության մեջ։   
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play