Քննարկվել են Վայոց ձորի մարզի խոշորացվող համայնքների խնդիրները


Քննարկվել են Վայոց ձորի մարզի խոշորացվող համայնքների խնդիրները

  • 24-05-2017 16:18:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նախօրեին աշխատանքային այցով   Վայոց ձորի մարզում էր` խոշորացվող համայնքների խնդիրները քննարկելու նպատակով:  Մարզպետարանի  նիստերի դահլիճում տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, ղեկավարները,  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը և խոշորացվող համայնքների  ղեկավարները:
 
ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն իր խոսքում ներկայացրել է խոշորացվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ իրավակարգավորումները, ինչպես նաև տեխնիկական և ընթացակարգային բնույթի փոփոխությունները:
 Համայնքների ղեկավարներն իրենց մտահոգող հարցերն են ուղղել փոխնախարարին և մարզպետին: Հանգամանորեն պատասխանելով   համայնքապետերի հարցերին` Վաչե Տերտերյանն ընդգծել է, որ խոշորացման արդյունքում առաջանում են ֆինանսական խնայողություններ բնակավայրերի բյուջեներում,  որոնց միավորված չափը հնարավորություն է տալիս բնակավայրերում իրականացնել ավելի մեծ սպասարկման ծառայություններ կամ կատարել ներդրումային ծրագրերի համար պահանջվող  համաֆինանսավորումները:  
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play