Վահան Մարտիրոսյանը մասնակցել է ՁԻՀ (EIF) հոգաբարձուների խորհրդի նիստին


Վահան Մարտիրոսյանը մասնակցել է ՁԻՀ (EIF) հոգաբարձուների խորհրդի նիստին

  • 24-05-2017 16:59:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Տեղի է ունեցել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երկրորդ նիստը: Օրակարգի առաջին հարցը խորհրդի նոր անդամների նշանակումն էր:
 
Հաստատվել է վերջնական կազմը `խորհրդի 10 անդամներով: Նիստը նախագահում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը:
 
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը խորհրդի նորանշանակ անդամներին ներկայացրել է 2016 թվականի գործունեության արդյունքները, գրանցած հաջողությունները:
 
Քննարկվել են նաև 2017 թվականի ծրագրերը, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության ուղղությունները:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play