Հրաչյա Ռոստոմյան. Անհրաժեշտ է ակտիվացնել մրցավարների համագործակցությունը Ըմբշամարտի համաշխարհային միության հետ


Հրաչյա Ռոստոմյան. Անհրաժեշտ է ակտիվացնել մրցավարների համագործակցությունը Ըմբշամարտի համաշխարհային միության հետ

  • 24-05-2017 17:09:14   | Հայաստան  |  Սպորտ

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է  մարզաձեւի Հայաստանի միջազգային կարգի մրցավարների հետ: Նրանք քննարկել են մրցավարների հետագա աշխատանքային ծրագրերը:
 
Հրաչյա Ռոստոմյանը կարեւորել է Ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) հետ մեր մրցավարների համագործակցության ակտիվացումը.
 
«Անհրաժեշտ է հնարավորինս մեծ թվով հայ մրցավարների մասնակցություն ապահովել միջազգային հեղինակավոր մրցաշարերում, Եվրոպայի, աշխարհի առաջնություններում եւ օլիմպիական խաղերում:  Հայ մրցավարների ներկայությունը միջազգային մրցագորգերում հնարավորություն կտա բացառելու կամ նվազագույնի հասցնելու կողմնակալ վերաբերմունքը եւ որոշումները, մեր երկիրը ներկայացնող ըմբիշների նկատմամբ: Դրա համար պետք է ունենալ միջազգային կարգի որակավորմամբ ավելի շատ մրցավարներ: Ակտիվ համագործակցությունը ըմբշամարտի համաշխարհային միության հետ, վստահ եմ, դրական արդյունք տալու է»,- նշել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը:
 
Նոյյան տապան  -   Սպորտ