Փաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկներն աշխարհի ռեկորդներ են սահմանել


Փաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկներն աշխարհի ռեկորդներ են սահմանել

  • 24-05-2017 17:14:35   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի փաուերլիֆտինգի տղամարդկանց եւ կանանց հավաքականները մայիսի 17-22-ը Ուկրաինայի Լուցկ քաղաքում  մասնակցել են մարզաձեւի Եվրոպայի առաջնությանը: Հայ մարզիկները մի քանի ռեկորդ են սահմանել եւ նվաճել տարբեր հարգի մեդալներ: Հայաստանի հավաքականները հանդես են եկել երեք մրցաձեւում` ուժային եռամարտ, սեղմում պառկած և ձգում վարժություններում:
 
Տղամարդկանց մրցաշարում Եվրոպայի չեմպիոն են դարձել Հովհաննես Անտոնյանը  (աշխարհի ռեկորդ), Կամո Բաղդասարյանը (աշխարհի ռեկորդ), Անդրանիկ Ասատրյանը (աշխարհի ռեկորդ), Հովհաննես Յազիչյանը (բացարձակ հաղթող սեղմում պառկած դիրքից 1-ին տեղ), Գոռ Խաչատրյանը (սեղմում պառկած դիրքից բացարձակ հաշվարկում 2-րդ տեղ), Սարգիս Ստամբուլցյանը (ուժային եռամարտում բացարձակ հաշվարկում 3-րդ տեղ), Էրիկ Լևոնյանը, Հակոբ Հակոբյանը, Վիլյամ Սարոյանը, Յուրի Մայիլյանը, Կարեն Առաքելյանը, Նվեր Ղարիբյանը, Կարեն Հովհաննիսյանը, Դավիթ Ասոյանը, Հայկ Բարսամյանը: Արծաթե մեդալի են արժանացել Արարատ Լոռեցյանը եւ Գագիկ Սարոյանը:
 
Կանանց մրցաշարի ձգում վարժությունում չեմպիոնի կոչումը նվաճել է Ալվարդ Մանուկյանը (ձգում վարժությունում բացարձակ հաշվարկով 3-րդ տեղ):
 
Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 2-րդ տեղը` զիջելով միայն Ուկրաինայի ընտրանուն:
 
      
 
Լուսանկարը` Հայաստանի փաուերլիֆտինգի ֆեդերացիայի
 
Նոյյան տապան  -   Սպորտ