Գեորգի Կուտոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստին


Գեորգի Կուտոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստին

  • 24-05-2017 17:23:15   | Ղրղզստան  |  Մամլո հաղորդագրություն

2017 թվականի մայիսի 24-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք  Բիշքեկում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Գեորգի Կուտոյանի գլխավորած պատվիրակությունը:
 
Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի,  միջազգային փոխադրամիջոցների անվտանգության ապահովման, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման և համագործակցության այլ  հարցեր: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play