Նախագահին գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը զեկուցել է ոլորտի բարեփոխումների և իրականացվող ծրագրերի մասին


Նախագահին գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը զեկուցել է ոլորտի բարեփոխումների և իրականացվող ծրագրերի մասին

  • 24-05-2017 17:25:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

անրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը մայիսի 24-ին զեկուցել է նախարարությունում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի գերակա խնդիրների, իրականացվող պետական աջակցության նպատակային ծրագրերի մասին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատա կազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
 
Իգնատի Առաքելյանը զեկուցել է, որ ընթացիկ տարում շարունակվել է հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի, դիզելային վառելիքի, սերմացուների, սուբսիդավորվող վարկերի տրամադրման ուղղությամբ աշխատանքը, կատարված խնայողությունների հաշվին մեկնարկել են նաև նոր ծրագրեր, որոնք ուղղված են ոլորտի զարգացմանը:
 
Նախագահը հանձնարարել է առաջ մղել գյուղատնտեսական մրցունակ ապրանքների արտահանման խթանմանը, ներմուծվող հիմնական գյուղատնտեսական մթերքների տեղական արտադրանքով փոխարինմանը, գյուղտեխնիկայի պարկի արդիականացման և գյուղա տնտեսական աշխատանքների մեքենայացման նպատակով գյուղտեխնիկայի տրամադրման լիզինգի իրականացմանը, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանը նպատակաուղղված ծրագրերը:
 
Նախարարի պաշտոնակատարին հանձնարարվել է նաև հստակ ժամանակացույցով հատուկ թիրախային ծրագրեր մշակել և շարունակել աշխատանքը ոռոգման կաթիլային համակարգի, հակակարկտային ցանցերի ներդրման նպատակով գյուղացիական տնտեսություններին մատչելի ռեսուրսներով ապահովելու, պտղատու ինտենսիվ այգիների հիմնման խթա նման ծրագրերի իրականացման ուղղությամբ:
 
Իգնատի Առաքելյանը Հանրապետության Նախագահի հետ հանդիպմանը տեղեկացրել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի մասին, որոնք հնարավորություն կընձեռեն խաղողագործության և գինեգործության ոլորտներում զարգացում ապահովել, բարելավել գինու արտադրանքի որակը, բարձրացնել հայկական գինու ճանաչելիությունը և խթանել արտահանումը:
 
Նախարարի պաշտոնակատարի զեկույցը ներառել է նաև ապահովագրական համակարգի ներդրման, մթերման գործընթացի կանոնակարգման, անտառպահպանական ծառայությունների ծրագրի իրականացման, ինչպես նաև Սևանա լճի ավազանում ձկան և խեցգետնի պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման ծրագրերի ընթացիկ ու ակնկալվող արդյունքները, տոհմային անասնաբուծության, սերմնաբուծության և սերմնարտադրության համակարգի խթանմանն ուղղված ծրագրերի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
 
Հանրապետության Նախագահի կողմից գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին զեկուցված հարցերի վերաբերյալ տրվել են նաև մի շարք այլ հանձնարարականներ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play