Մեսսին դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման


Մեսսին դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման

  • 24-05-2017 18:29:11   | Իսպանիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իսպանիայի Գերագույն դատարանը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի գործով վճիռ է կայացրել:
 
tert.am-ը հիշեցնում է, որ ֆուտբոլիստը և նրա հայրը դատարանի առջև էին կանգնել 2016 թվականի հունիսին 2007-ից 2009 թվականների ընթացքում 4.1 միլիոն եվրոյի չափով հարկերից խուսափելու մեղադրանքով:
 
«Football Espana»-ն հաղորդում է, որ արգենտինացին 21 ամսվա ազատազրկման է դատապարտվել, բայց պատիժը չի կրի անազատության մեջ:
 
Իսպանիայում դատավճիռը, որը չի ներառում 2 տարվա ազատազրկում, թույլ է տալիս անազատության մեջ չգտնվել:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը