Սիրիայում քուրդ աշխարհազորայիններին է փոխանցվել ամերիկյան զենք-զինամթերքի հերթական խմբաքանակը


Սիրիայում քուրդ աշխարհազորայիններին է փոխանցվել ամերիկյան զենք-զինամթերքի հերթական խմբաքանակը

  • 24-05-2017 19:00:08   | Սիրիա  |  Հասարակություն

 
Ամերիկյան զենք-զինամթերքի հերթական խմբաքանակն է փոխանցվել ընդդիմադիր Սիրիական ժողովրդավարական ուժերին, որի շարքերում հիմնականում քրդական աշխարհազորայիններն են։ Interfax-ի փոխանցմամբ՝ 100-ից ավելի բեռնատարներ և ռազմական մեքենաներ Իրաքյան Քուրդիստանից երկու փուլով զենք են տեղափոխել սիրիական Էլ Հասակի քաղաք։ Քրդական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ փոխանցված զենք-զինամթերքի այդ խմբաքանակը ներառում է հակատանկային զենք, հաստոցավոր նռնականետեր, ինքնաձիգ, «Համմեր» մակնիշի ամենագնացներ։ 
Նշվում է, որ վերջին երկու ամիսների ընթացքում դա ամերիկյան զենքների երկրորդ մատակարարումն է։ 
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լիազորել էր զենքի մատակարարումը սիրիացի քրդերին Ռաքայի ազատագրության գործողության նախաշեմին։ 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն