Շենքերի էներգաարդյունավետության թեման ուշադրության կենտրոնում


Շենքերի էներգաարդյունավետության թեման ուշադրության կենտրոնում

  • 24-05-2017 19:46:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Օրերս Պրահայում կայացել է ՄԱԶԾ-ԿԿՀ (Միավորված Ազգերի Զարգացման Ծրագիր - Կանաչ Կլիմայի Հիմնադրամ) Շենքերի էներգաարդյունավետ վերակառուցման ներդումների ռիսկերի նվազեցում թեմայով աշխատաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:
 
Աշխատաժողովին մասնակցել են Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի, ԱՊՀ նախկին տարածքի երկրների պատվիրակները՝ ներկայացնելով անհատական բնակելի տներում և բազմաբնակարան շենքերում Էներգաարդյունավետության միջոցառումների իրականացման ծրագրերի, դրանց արդյունքների, ծրագրերի իրականացման ժամանակ ի հայտ եկած քաղաքական, ֆինանսական և տեխնիկական խոչընդոտները: 
Այս համատեքստում ծավալվել են խմբային քննարկումներ, որին մասնակցել է նաև Հայստանի պատվիրակությունը: Աշխատաժողովի ավարտին մասնակիցների կողմից շեշտվել է օրակարգային հարցի կարևորությունը և դրա կարգավորմանն ուղղված ջանքերի հնարավորինս մեկտեղումը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն