Կուրացնող ոսկին և մոտ ապագայում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը (ֆոտոշարք)

Նայեք նաև այս քարտեզին, ու եթե կարող եք, մի սարսափեք…

24-05-2017 22:15:45   | Հայաստան  |  Հասարակություն
 

 
Երբ դաշնակցական Արծվիկ Մինասյանը նշանակվեց ՀՀ բնապահպանության նախարար, թեև ոչ մեծ, բայց, այնուամենայնիվ, հույսեր կային, որ այս ոլորտում վերջին առնվազն երեք նախարարների պաշտոնավարման օրոք եղած խայտառակ իրավիճակը կփոխվի, վերջ կտրվի հանցավոր իրողություններին: Պարոն կամ ընկեր Մինասյանը, ցավոք, առայժմ չի արդարացնում իմ և բոլոր նրանց հույսերը, ովքեր իսկապես մտահոգ են Հայաստանի բնության հիմնախնդիրներով ու շրջակա միջավայրի` բնակչության առողջության համար վտանգավոր աղտոտմամբ:
Նորանշանակ նախարարը սկզբում բավական խոստումնալից հայտարարություններ արեց, ինչպես, օրինակ, «Մեր գլխավոր նպատակը գետերի հզորությունն ու արդյունավետությունը ճիշտ գնահատելն է, ինչպես նաև բնապահպանական տեսակետից ավերումների դեմն առնելը», «Չկա որևէ անձ, որը կարող է կամ էլ հնարավորություն ունի հասարակության մեջ ունեցած իր դիրքով ազդել մեր որոշումների կայացման մասով»… Հրաշալի է, այդպես էլ պետք է լինի, հենց դա էլ ակնկալում ենք նրանից: Բայց հետո հարցեր առաջացան` բա Ամուլսարի հանքավայրի շահագործումը գետերի ու նույնիսկ Սևանա լճի ավերում, այսինքն` թունավորում կամ, թեկուզ, աղտոտում չի՞ լինելու…
Ահա և մեկ այլ հարց` եթե նախարարը, նախարարությունը որոշումներն իսկապես կայացնում են առանց արտաքին ազդեցությունների` շահագրգռումների, ճնշումների, պահանջների կամ խնդրանքների ենթարկվելու, ապա ինչո՞ւ Արծվիկ Մինասյանն ու նրա ղեկավարած կառույցը մինչև օրս վերջ չեն տվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վտանգավոր ծրագրին, մասնավորապես՝ նախարարն ինչո՞ւ չեղյալ չի համարել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից վերջինիս տնօրեն Վ. Սահակյանի ստորագրությամբ ստացված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» 29.04.2016թ. ԲՓ 35 պետական փորձաքննական եզրակացությունը, որը 2016թ. ապրիլի 29-ին հաստատվել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից: Ի՞նչ է՝ չէ՞ր կարող, թե չցանկացավ, որովհետև… Իհարկե, Արծվիկ Մինասյանը կարող է ասել, որ ինքը դրա համար հիմքեր չի տեսնում, ինչպես արդեն իսկ ասել է:
Անցյալ տարվա նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում տեղեկացնելով, որ նախօրեին Ամուլսարի ծրագրի հարցով քննարկում է եղել, Արծվիկ Մինասյանը մասնավորապես ասել է, որ ինքը՝ որպես բնապահպանության նախարար, այս հարցում որևէ հիմք չի տեսել, որպեսզի կիսի բնապահպանական ՀԿ-ների մտահոգությունները: Ես չգիտեմ, թե բնապահպանության նախարարը Ամուլսարի հանքավայրի շահագործման առնչությամբ բնապահպանական ո՞ր ՀԿ-ների և ո՞ր մտահոգություններին է տեղյակ եղել, որոնք կիսելու հիմք չի տեսել, սակայն ստորև կներկայացնեմ ոչ թե սոսկ մտահոգություններ (որոնք կիսելու հիմքեր նա, առաջնորդվելով իր հայեցողությամբ կամ տեսողությամբ, տեսնի կամ չտեսնի), այլ փաստեր, որոնք նա պարտավոր է հերքել, իսկ եթե ոչ, ապա ընդունել ու ձեռնարկել դրանցից բխող համապատասխան միջոցներ:
«Լիդիան Արմենիա» ընկերությունը (նախկինում՝ «Գեոթիմ» ՓԲԸ), որը 100 տոկոսով պատկանում է «Lydian International Limited» բրիտանական օֆշորային ընկերությանը, ինչպես արդեն հայտնի է, ձեռնամուխ է եղել Ամուլսարի ոսկու հանքը բաց եղանակով շահագործելուն: Ե՛վ հիշյալ ընկերությունները, և՛ ՀՀ բնապահպանության նախարարությունն ու կառավարությունն անտեսել են Հայաստանի բազմաթիվ անկախ մասնագետների, բնապահպանական կազմակերպությունների, Ջերմուկի և Գնդեվազի բնակչության մեծ մասի բացասական կարծիքը, ինչպես նաև էկոլոգիական (և ոչ միայն)
այն հնարավոր վտանգներն ու ռիսկերը, որոնք կապված են հիշյալ հանքավայրի շահագործման հետ:
Ընկերությունը նախատեսում է առաջիկա 10 տարվա ընթացքում վերամշակել տարեկան 10 մլն տոննա հանքաքար, ինչն իրականացվելու է խիստ թունավոր նատրիումի ցիանիդի կիրառմամբ՝ Արփա գետից և Գնդեվազ գյուղից մոտ 1000 մետր հեռավորության վրա։ Ավելին. Ամուլսարի ոսկու հանքի շահագործման պարագայում թունավորման կամ, առնվազն, աղտոտման վտանգը սպառնալու է ոչ միայն մոտերքում գտնվող Գնդեվազ համայնքին, Արփա գետին, 11-13 կմ հեռավորության վրա գտնվող Ջերմուկ առողջարանային քաղաքին: Նշված հանքավայրի շահագործման արդյունքում առաջանալու է ծանր մետաղների և այլ թունավոր ու վտանգավոր նյութերի պարունակությամբ հսկայական զանգվածի փոշի, որը անկառավարելի վտանգ է լինելու Արփա և Որոտան գետերի ավազանների բնական միջավայրի, հանքավայրից ոչ հեռու գտնվող ընտիր արոտավայրերի, Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների, ինչպես նաև տարածաշրջանի քաղցրահամ ջրերի գլխավոր շտեմարան հանդիսացող և անգնահատելի Սևանա լճի համար: 
Հայտնի է, որ Որոտան-Արփա-Սևան թունելով Սևանա լիճ են լցվում Կեչուտի ջրամբարի ջրերը, հետագայում լիճ են լցվելու նաև Սպանդարյանի ջրամբարի ջրերը, մինչդեռ, ինչպես հայտնի է, ի տարբերություն Սևանա լճի և նրա մեջ լցվող Վարդենիս գետի, որոնց և Ամուլսարի ոսկու հանքավայրի միջև հեռավորությունն ուղիղ գծով 50 կիլոմետր էլ չկա, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները Ամուլսարի ոսկու հանքավայրից ուղիղ գծով ընդամենը մոտ 7 կմ են հեռու: Թունավոր նյութեր պարունակող փոշին
եթե նույնիսկ անմիջականորեն Սևանա լիճ չհասնի, նստելու է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների, Արփա և Որոտան գետերի, ինչպես նաև դրանց ջրային ավազանների վրա, իսկ հետո նշված փոշին պարունակող ջրերը հոսելու են Սևանա լիճ և տարիների ընթացքում կուտակվելով, թունավորելու կամ աղտոտելու են նրա քաղցրահամ ջրի անգնահատելի պաշարը, ապա նաև՝ այդ ջրով ոռոգվող Արարատյան դաշտի հողերը և այնտեղ աճեցվող գյուղմթերքները: Ընթերցողներին, նրանց թվում նաև՝ համապատասխան պաշտոնյաներին, կարծում ենք, արդեն հասկանալի է, թե թունավոր նյութեր պարունակող աղտոտված ջրերով ոռոգված պտուղ-բանջարեղեններով սնվելու հետևանքով ինչ առողջական խնդիրներ կարող են առաջանալ, համենայն դեպս, եթե հարկ լինի, կարող եմ մանրամասն բացատրել:
Հանքավայրի շահագործումը ձեռնարկողի՝ ժամանակին «Գեոթիմ» կոչված ընկերության կողմից ներկայացված Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության (Վայոց Ձորի, Սյունիքի մարզեր) ու դրա վերաբերյալ պետական փորձաքննական եզրակացության հիմքում դրված փորձագետ Ա. Մինասյանի եզրակացության մեջ հանքավայրի շահագործման ընթացքում առաջացող փոշու մասով նշված է.
«Արտադրական գործընթացների ժամանակ վնասակար նյութերի արտանետումներ կառաջանան հանքի շահագործման, հանքաքարի տեղափոխման, ջարդման (մանրացման), կրի ընդունման և փոխակրիչի մեջ լցման գործընթացներում, լուծույթների պատրաստման և ԱԴՎ հանգույցներից:
Վերահսկվող անշարժ աղբյուրներից հանրագումարային արտանետումները հաշվարկվել են 338.39տ/տարի, իսկ շարժական աղբյուրներից 737.5տ/տարի:
Փոշու ցրման ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ արտանետվող PM10 մասնիկների մեծ մասը՝ 95%-ից ավելին կնստի տեղանքից 1կմ հեռավորության սահմաններում, իսկ ավելի քան 90% արտանետումների աղբյուրից 500մ հեռավորության սահմաններում: Ծրագրի գործողությունների վայրերից հեռավորությունների հիման վրա, PM10 և PM2,5 կոնցենտրացիաները կգտնվեն նորմայի սահմաններում»:
Եթե նույնիսկ, չնայած այս խիստ կասկածելի ուսումնասիրությանը, ընդունենք, թե վերահսկվող անշարժ աղբյուրներից հանրագումարային արտանետումներն իսկապես տարեկան 338.39 տոննա, իսկ շարժական աղբյուրներից տարեկան 737.5 տոննա են, ապա վնասակար նյութերի տարեկան ավելի քան 1000տ արտանետումներն էլ, կարծում ենք, քիչ չեն:
Ինչ վերաբերում է փոշուն, որը պարունակում է ծանր մետաղներ, թունավոր նյութեր, ապա այն եզրակացությունը, որ արտանետվող PM10 մասնիկների մեծ մասը՝ 95%-ից ավելին կնստի տեղանքից 1կմ հեռավորության սահմաններում, իսկ ավելի քան 90%ը՝ արտանետումների աղբյուրից 500մ հեռավորության սահմաններում (այսինքն՝ շուրջ 5 տոկոսը կնստի տեղանքից 500-1000 մետր հեռավորության սահմաններում), պարզապես արժանահավատ չէ: Իբրև թե դա հաստատվել է փոշու ցրման ուսումնասիրության արդյունքում (ե՞րբ, տարվա ո՞ր եղանակին, քամիների ի՞նչ բարձրությունների և արագությունների պայմաններում, այս հարցերի պատասխանները չկան): Իսկ ի՞նչ է՝ այն փոշին, որն առաջանալու կամ գուցե արդեն առաջանում է պայթեցումների, հանքաքարի ջարդման (մանրացման), բարձման, տեղափոխման, բեռնաթափման, թերևս նաև այլ գործընթացներում, չի կարո՞ղ ավելի հեռու թռչել… Այդպիսի խոստո՞ւմ է տվել ընկերությանը, կամ՝ ընկերությունը փոշու հետ 1 կիլոմետրից այն կողմ չտարածվելու վերաբերյալ պայմանագիր ունի՞ կնքած… Իսկ եթե ավելի լուրջ, ապա հաշվի առնված չէ նաև առաջիկայում կլիմայի գլոբալ փոփոխությունների հետևանքով քամիների արագության և այլ պարամետրերի փոփոխություններից բխող վտանգը, մասնավորապես՝ այն, որ թունավոր ու վնասակար նյութեր պարունակող փոշին այդ դեպքում տարածվելու է նաև տեղանքից շատ ավելի հեռու, քան հաշվարկվել ու պաշտոնապես ներկայացվել է այժմ:
Թունավոր ու վնասակար նյութեր պարունակող փոշու ներկայացրած վտանգի առումով հաշվի առնված չէ նաև այն, որ վերոնշյալ բոլոր գործընթացներում առաջացող փոշու հատիկների չափերը, զանգվածները կարող են տարբեր լինել, դա կանխատեսելի չէ, իսկ քամիների ուժգնությունից ու բարձրությունից բացի, նաև փոշու հատիկների չափերն ու զանգվածներն են պայմանավորում աղտոտման աղբյուրից դրանց տարածման հեռավորությունը: Պետական փորձաքննական եզրակացության մեջ ինչո՞ւ է խորամանկորեն նշված միայն տեղանքից փոշու PM10 մասնիկների տարածման հեռավորությունների մասին, բա մյուս չափերի մասնիկների տարածման հեռավորություննե՞րը…
Պատկերացնելու համար, որ ծանր մետաղներ, որոնք թունավոր են, և այլ թունավոր նյութեր պարունակող փոշին քամիների, օդային հոսանքների միջոցով կարող է շատ հեռու հասնել, ներկայացնեմ ժամանակին ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում գործող կառույցներից մեկի՝ «Հայէկոմոնիտորինգի» տնօրենի գիտական հարցերի գծով տեղակալ Սեյրան Մինասյանի հայտնած հետևյալ տեղեկությունը.
«2001թ. տվյալների համաձայն, Հայաստանի տարածքի վրա տարեկան 14,5 տոննա կապար է նստել, հիմա էլ մոտավորապես նույն պատկերն է։ Մեր երկրի վրա նստող կապարի մոտ 16 տոկոսը Թուրքիայից է գալիս, 24 տոկոսը՝ Ադրբեջանից, 6 տոկոսը՝ Վրաստանից»։
Ուրեմն ի՞նչ՝ ծանր մետաղ, այսինքն՝ թունավոր նյութ պարունակող փոշին, որը Հայաստանից շատ ավելի հեռու գտնվող Թուրքիայից, Ադրբեջանից, Վրաստանից նման մեծ զանգվածներով կարողացել է հասնել ՀՀ, նստել մեր երկրի տարածքի վրա, Ամուլսարի ոսկու հանքավայրից չի՞ կարող հասնել նրան անհամեմատ մոտ գտնվող Արփա և Որոտան գետեր, դրանց ջրային ավազաններ: Չի՞ կարող հասնել հանքավայրից մոտ 7 կմ հեռու գտնվող Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներ:
Ավելին. հենց վերոնշյալ փորձագիտական եզրակացության համաձայն, վնասակար նյութեր պարունակող փոշու շուրջ 5 տոկոսը նստելու է տեղանքից 1000 մետր հեռավորության վրա, իսկ Արփա գետը, որի ջրերը լցվում են Կեչուտի ջրամբար, իսկ այնտեղից «Որոտան-Արփա-Սևան» ջրատար թունելով՝ Սևանա լիճ, գտնվում է հենց այդ տեղանքից մոտ 1000մ հեռավորության վրա:
Պարզ է, որ իրենից վնասակար նյութեր ներկայացնող հիշյալ փոշին պարունակող ջրերը, ինչպես արդեն նշեցի, ի վերջո, հոսելու են Սևանա լիճ («Որոտան-Արփա-Սևան» թունելով Սևանա լիճ են լցվում Կեչուտի ջրամբարի ջրերը, հետագայում լիճ են լցվելու նաև Սպանդարյանի ջրամբարի ջրերը): Նշված ջրերը տարիների ընթացքում կուտակվելով, աղտոտելու կամ, տարրերի, միացությունների տեսակից ու պարունակությունից, խտությունից կախված, նույնիսկ թունավորելու են նրա քաղցրահամ ջրի անգնահատելի պաշարը, ապա նաև՝ այդ ջրով ոռոգվող Արարատյան դաշտի հողերը և այնտեղ աճեցվող գյուղմթերքները, ինչը նշված գյուղմթերքներն օգտագործող սպառողների մի մասի մոտ տարիների ընթացքում առաջացնելու է տարբեր, այդ թվում նաև՝ քաղցկեղային հիվանդություններ:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 8761 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար


Ամուլսարի հաքավայրի խնդիրները թեմայով կարդացեք նաեւ.

13-05-2019 Ջերմուկի հանրահավաքի ամփոփում, Նամակ ՀՀ կառավարությանն ու ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին 06-02-2019 Ամուլսարի հետ կապված դատական հայց՝ ընդդեմ բնապահպանության նախարարի 28-12-2018 Ի՞նչ հաշվետվություն էր թաքցնում Բնապահպանության նախարարն ու ի՞նչ է գրված այնտեղ Ամուլսարի ծրագրի և Լիդիանի մասին․ ՀԲՃ13-12-2018 Բաց նամակ Ամուլսարի նախագծի վերաբերյալ29-11-2018 Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին27-07-2018 Նորերն իրականում տարբերվո՞ւմ են նախկիններից, թե սոսկ խոսքեր են, խոսքեր, խոսքեր (ֆոտոշարք)…14-07-2018 Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերաբերյալ մտահոգություններ եւ առաջարկություններ13-07-2018 Ինչպե՞ս և ինչո՞ւ սկսվեց պայքար Ամուլսարում ոսկու հանքի դեմ. Բնապահպանական տեսակետ13-07-2018 ԱԱԾ-ն խուզարկում և հարցաքննում է ցուցարարներին.«Հրապարակ»12-07-2018 Ամուլսարի պայքարը չի մասնատվել և հանք բարձրացող ճանապարհները փակ են. Ցուցարար 11-07-2018 Սպանության սպառնալիքներն իրական չեն եղել․ ԱԱԾ-ն՝ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների հասցեին հնչած սպառնալիքների մասին10-07-2018 «Երկու կողմն էլ` նախորդ կառավարության ներկայացուցիչները և հեղինակները հանքերի շահագործման, խարդախության են դիմել». Զարուհի Փոստանջյան (ֆոտոշարք)07-07-2018 Փաստաբաններն Ամուլսարի ծրագրի հետ կապված հարցով անվճար իրավաբանական օգնություն կտրամադրեն բնապահպաններին06-07-2018 Վարչապետը հանդիպել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիներին ու «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչներին06-07-2018 Ուղիղ միացում.Վարչապետի դահլիճային հանդիպումը Լիդիանի ներկայացուցիչների եւ բնապահպանների հետ 06-07-2018 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների հետ.168.am06-07-2018 Վարչապետ Փաշինյանը Ջերմուկում է՝ ծանոթանալու Ամուլսարի խնդրին.tert.am05-07-2018 Եղեգիսում հէկ-երի, Ջերմուկում ու շրջակա համայնքներում Ամուլսարի շահագործման դեմ պայքարը մեծ, համահայկական ընդվզման շարունակությունն են05-07-2018 Արդեն երկու շաբաթ է, Ամուլսարի փրկության թեման գլխավորն է երկրում և այն այլևս չի դառնալու երկրորդական` մինչև լուծում չստանա03-07-2018 Ամուլսարի ծրագրի իրականացումը սպառնում է նաև Սևանա լճին՝ ծանր մետաղներով, ռադիոակտիվ և վտանգավոր այլ նյութերով…02-07-2018 Ահա ձեզ անհերքելի փաստ, պարոն Փաշինյան. բուն հանքի տարածքում թթվային դրենաժի անկառավարելի լինելը թաքցվել է փորձաքննությունից (տեսանյութ և ֆոտոշարք)02-07-2018 Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա. ՀՀ վարչապետ02-07-2018 Բրոնոզյանի խորհրդատուների հայտարարությունն Ամուլսար այցից հետո30-06-2018 Հայաստանի պետական անվտանգությունը խաթարվելու է Ամուլսարում անկառավարելի էկոլոգիական և այլ ռիսկերի հետևանքով12-06-2018 ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը չընդունեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` հանքերի վերաբերյալ առաջարկությունները11-06-2018 «Փնտրվում» է Lydian International-ի գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը․ ՀԲՃ25-05-2018 Մի անհանգստացեք, պարոն վարչապետ, Լիդիան Արմենիա»-ն չի՛ կարող դիմել որևէ միջազգային դատարան23-05-2018 Երկնքից էլ Աստված իջնի` այս հանքը չի բացվելու (տեսանյութեր)13-05-2018 Լիդիանը կոլապսի առջև է․ Հայկական բնապահպանական ճակատ06-04-2018 Հայ պառլամենտական ների միջազգային ասոցիացիայի և «Հայաստանի կանաչների միության» անդամների համատեղ քննարկումը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ30-03-2018 ՀՀ բնապահպա նության նախարար Արծվիկ Մինասյանը մե՞ր ընկերն է, թե «արջի» (տեսանյութ)30-03-2018 Խորհրդի անդամ և հրավիրված հասարակական կազմակերպությունները քննարկել են Ամուլսարի շահագործման ծրագիրը28-03-2018 Ոչնչացվող Հայաստան (ֆոտոշարք)21-03-2018 Ամուլսարը, լրատվամիջոցները և Լիդիանը. ՀԲՃ16-03-2018 Ամուլսարում ջրերի սպասվող աղտոտման մասին Լիդիանի սխալ և անհիմն պնդումներին ի պատասխան․ ՀԲՃ14-03-2018 «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը (տեսագրություն) 13-03-2018 Հանրային խորհրդում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել06-03-2018 Բաց նամակ Արծվիկ Մինասյանին15-02-2018 Եվրոպական բանկը հրաժարվում է Ամուլսարում իր պատասխանատվությունից․ ՀԲՃ 16-01-2018 Ամուլսարի շահագործմամբ առհավետ կորցնելու ենք այդ մակերեսի երկրաբանական կառուցվածքը՝ բուսական-կենդանական աշխարհը, գետերն ու սառնորակ աղբյուրները (տեսանյութ)15-01-2018 Ամուլսարի հանքի շահագործումից այսուհետ սպառնալիքները ավելի մեծ են լինելու.Նոր՝ թվեր (տեսագրություն) 08-01-2018 Փորձագետների հանդիպումը չի կայանալու, թեև «Լիդիանը» ընդունել էր հրավերը28-12-2017 Անկախ փորձագետները մերժում են Լիդիանի ներկայացուցիչների հետ հանդիպելու ՀՀ բնապահպանության նախարարի հրավերը14-12-2017 ՀԲՃ. ՀՀ ԲՆ հերթական «հանճարեղ» պատասխանը Ամուլսարի վերաբերյալ հարցմանը04-11-2017 «Լիդիանը» հերքում է, թե Ամուլսարը սպառնում է ողջ Հայաստանին25-10-2017 Հայաստանի համար կործանարար հետևանքներ ունեցող Ամուլսարի ոսկու ծրագրի առնչությամբ01-10-2017 Հայաստանի ջրային սիրտը շարունակում է վտանգված մնալ․ Հարութ Բրոնոզյան04-08-2017 Չփնտրել անփնտրելին. Վարչապետը պատգամավորին չներկայացրեց Ամուլսարի մասին խոստացված նյութերը28-07-2017 Տարեկան 200 000 տոննա ամոնալ է պայթեցվելու Հայաստանի հազվագյուտ մաքուր մնացած վայրերից մեկում, Ջերմուկ առողջարանային քաղաքի քթի տակ (ֆոտոշարք)26-07-2017 Ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել։ Ինչեր է թաքցրել Լիդիանը, և ինչից է «անտեղյակ» ՀՀ կառավարությունը21-07-2017 Հայաստանի ազգային անվտանգությունը` սպառնալիքի տակ. Ամուլսարում առաջացող ծծմբական թթուն լինելու է խիստ թունավոր. SOS, SOS, SOS…12-07-2017 Լիդիանի նման անփորձ ընկերություն մը ի՞նչ գործ ունի Ամուլսարում. Հարութ Բրոնոզյան06-07-2017 Ամուլսարի ծրագրի իրագործմամբ հարվածի տակ են Արփան, Սևանա լիճը, Ջերմուկի ջրերը …04-07-2017 Էկոլոգիական եղեռն- 128-06-2017 Ինչպես կործանել Հայաստանը28-06-2017 Ամուլսարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը ցույց տվեց, որ նա չի տարբերվում իր նախորդներից. բնապահպաններ (տեսանյութ)28-06-2017 Վարչապետը Ամուլսարի առնչությամբ փորձեց փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ. (տեսագրություն)24-06-2017 Մարդասիրական «Ավրորան» և հակամարդկային «Ամուլսարի ոսկու ծրագիրը»22-06-2017 Սփյուռքը եւս անհանգստացած է Ամուլսարի հանքի շահագործման իրական հետեւանքներից (տեսագրություն)18-06-2017 «Ավրորան» ու Ամուլսարում հանքը համատեղելի՞ են․ բաց նամակ Ռուբեն Վարդանյանին և Նուբար Աֆեյանին 15-06-2017 Բնապահպա նությա՞ն, թե բնավերման նախարարություն…14-06-2017 Հասկանո՞ւմ եք, թե ինչ կկատարվի այն թունելի փլուզումից հետո, որով տեղափոխվող ջուրը պետք է հասցվի Սևանա լիճ14-06-2017 Հեռուստակամուրջ․ «Ամուլսարի ոսկու ծրագիրը և հանքարդյունահանումը` սպառնալիք Հայաստանի գոյությանը» թեմայով 13-06-2017 Խելագարվե՞լ եք, այս ի՞նչ եք անում…13-06-2017 Ամուլսարի հանքի շահագործումը անթույլատրելի է․ Լեւոն Գալստյան07-06-2017 Վարչապետին չի՞ հետաքրքրում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը, թե՞ Ամուլսարի ծրագրի ետևում կանգնածները նրանից ավելի զորեղ են31-05-2017 «Ջերմուկ» հազվագյուտ հանքային ջուրը` կորստյան վտանգի տակ28-05-2017 Հեռուստակամուրջ - քննարկում Ամուլսարի եւ Հայաստանի հանքարդյունաբերության վերաբերյալ24-05-2017 Կուրացնող ոսկին և մոտ ապագայում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը (ֆոտոշարք)05-04-2017 Ամուլսարի նախագծի տեխնիկական բացերն ու խնդիրները28-02-2017 Վտանգի տակ են տարածաշրջանի ռազմավարական քաղցրահամ և հանքային ջրերի պաշարները.ՀԲՃ20-02-2017 Միջազգային բանկերի (IFC, EBRD) գերագնահատված չափանիշների հետքերով․ ՀԲՃ30-12-2016 ԱՄՈՒԼՍԱՐ՝ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԴԱՇՏ․ դոկտոր Արմեն Սաղաթելյան10-08-2012 Ամուլսարի ծրագիրը այս փուլում11-07-2012 Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի լիցենզավորումն առավել թափանցիկ կդառնա18-06-2012 Շփոթմունք՝ Ամուլսարի խնդրի շուրջ16-06-2012 «ԷկոԼուր»-ի բաց նամակը «Գեոթիմ» ՓԲԸ-ին12-06-2012 «Ջերմուկ» քաղաքն ունի ընտրության երկու ուղի` կամ տուրիզմի, կամ հանքարդյունաբերության կենտրոն07-06-2012 «Գեոթիմ» ՓԲԸ-ն կոչ է անում «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությանը չներխուժել Ընկերության տարածք 01-06-2012 Քննարկեցին Ամուլսարի հանքավայրի շահագործման ռիսկերը17-05-2012 Տեղի կունենա քննարկում Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման խնդրի շուրջ 08-05-2012 Գեոթիմը հիմնեց Գնդեվազի ծառուղին 03-05-2012 «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրում է ՀՀ նախագահին ամայանալու վտանգից փրկել Ջերմուկ քաղաքը13-03-2012 Գեոթիմը չի մասնակցում «քննարկմանը»22-02-2012 Ամուլսարի հանքավայրի «անթույլատրելի» շահագործման մասին ՀԱԿ-ի հայտարարությունը չունի որեւէ հիմնավորում. «Գեոթիմ» ՓԲԸ21-02-2012 Վտանգի տակ է դրված ազգի գենոֆոնդը12-01-2012 Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն Ջերմուկի տարածաշրջանում անթույլատրելի է05-08-2011 ՎԶԵԲ-ը եւ ՄՖԿ-ն ներդրումներ են կատարում բրիտանական «Լայդիան Ինթերնեյշնլ»-ի Ամուլսարի ոսկու նախագծում 11-07-2011 Ամուլսարում ոսկու երկրաբանա-հետախուզական աշխատանքները լավ արդյունքներ են տվել02-02-2011 Հայաստանում եւս մեկ ոսկու հանքավայր կշահագործվի բաց եղանակով