Կինը ատրճանակի կրակոցներով սպանել է ամուսնուն. Ոստիկանություն


Կինը ատրճանակի կրակոցներով սպանել է ամուսնուն. Ոստիկանություն

  • 25-05-2017 11:14:28   | Հայաստան  |  Իրավունք

Մայիսի 25-ին, ժամը 00.50-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գուգարք գյուղում` Ճաճոյի էդոյի տանը, դիակ կա: 
 
Մեկնած օպերատիվ խումբը Գուգարք գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մուտքի աստիճանահարթակի մոտ հայտնաբերվել է նշված տան բնակիչ, 1983 թ. ծնված Տիգրան Մարտիրոսյանի դիակը` բազմաթիվ հրազենային վնասվածքներով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեպքի վայրում Տ. Մարտիրոսյանի կինը` 1985 թ. ծնված Լիանա Կ.-ն, հայտարարել է, որ նույն օրը ամուսնու հետ վիճաբանության ժամանակ, ամուսնու մոտ գտնվող ատրճանակից, ինքն է կրակոցներ արձակել նրա ուղղությամբ և սպանել:
Դեպքի վայրի զննության ժամանակ Լիանա Կ.-ն ներկայացրել է «Մակարով» ատրճանակը:
Կատարվում է նախաքննություն:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play