Ոստիկանությունը կանխել է քրեական հեղինակությունների դեմ նախապատրաստվող սպանությունը (լուսանկարներ)


Ոստիկանությունը կանխել է քրեական հեղինակությունների դեմ նախապատրաստվող սպանությունը (լուսանկարներ)

  • 25-05-2017 11:20:51   | Հայաստան  |  Իրավունք

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ զինված անձինք նախապատրաստվում են կատարել ծանր հանցագործություն՝ սպանություն, և այդ նպատակով բնակարան են վարձակալել Էջմիածին քաղաքում, ապօրինի կերպով ձեռք են բերել զենքեր և զինամթերք և ձեռնամուխ եղել սպանության նախապատրաստական գործողություններին։
 
Փաստի առթիվ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումների արդյունքում՝ այսօր, մայիսի 24-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները խափանեցին սպասվող ծանր հանցագործությունը, կանխեցին հանցավոր ծրագիրն ու անակնկալի բերելով նշված բնակարանում գտնվող երեք անձանց՝ վնասազերծեցին և բերման ենթարկեցին ոստիկանության ՔՀԳՎ։
 
Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են զենքեր և ռազմամթերք։Քննությունը շարունակվում է։
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մահափորձ է կատարվել քրեական աշխարհում հեղինակություն համարվող Վստրեչի Ապեր մականվամբ Արամ Վարդանյանի և երկար տարիներ Իտալիայում բնակվող և վերջերս Հայաստան վերադարձած Դոն Պիպո մականվամբ, էջմիածնեցի Արթուր Ասատրյանի նկատմամբ:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play