Բնակավայրերի ներդաշնակ տեսքն ապահովելու նպատակով կսահմանվի շենքերի տանիքների և արտաքին այլ տարրերի միասնական ոճ


Բնակավայրերի ներդաշնակ տեսքն ապահովելու նպատակով կսահմանվի շենքերի տանիքների և արտաքին այլ տարրերի միասնական ոճ

  • 25-05-2017 12:19:40   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ Կառավարության մայիսի 25-ին կայացած նիստը մեկնարկեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մի շարք հանձնարարականներով: 
Նա անդրադարձավ շենքերի ու շինությունների տանիքների և արտաքին այլ տարրերի միասնական ոճ սահմանելուն: 
«Քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտում զարգացումները, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման ժամանակակից մոդելները ենթադրում են միասնական ոճ և մոտեցում հատկապես շենքերի տանիքների մասով` ձև, նյութ, գույն և այլն: Սակայն այսօր նման միասնական պահանջներ նախատեսված չեն»,- նշեց Կ. Կարապետյանը: 
Վերջինս  հաշվի առնելով վերոնշյալը` հանձնարարեց կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին երկամսյա ժամկետում բնակավայրերի ներդաշնակ ճարտարապետական տեսքն ապահովելու նպատակով կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի և այլ կառույցների տանիքների ու արտաքին այլ տարրերի նկատմամբ միասնական պահանջներ սահմանելու վերաբերյալ: 
Իսկ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնակատարին և Երևանի քաղաքապետին առաջարկվեց գոյություն ունեցող բազմաբնակարան շենքերի և այլ շինությունների արտաքին ճարտարապետական տեսքը փոփոխող հատվածի ձևափոխումները վերացնելու նպատակով առաջին կետով նախատեսված պահանջները սահմանելուց հետո մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ժամանակացույց շենքերի տանիքների և արտաքին այլ տարրերի պարտադիր նորմերի դիմաց կատարված վճարների հաշվին և այլ միջոցների ներգարվմամբ սահմանված պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ: 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play