Մայիսի 27-ին համապետական շաբաթօրյակ է անցկացվելու


Մայիսի 27-ին համապետական շաբաթօրյակ է անցկացվելու

  • 25-05-2017 12:59:55   | Հայաստան  |  Հասարակություն

 
Մայիսի 27-ին համապետական շաբաթօրյակ է անցկացվելու: Ակնկալվում է գործադիր մարմնի ղեկավարների և կառավարության աշխատակազմի ակտիվ մասնակցությունը և լիարժեք աջակցությունը միջգերատեսչական աշխատանքներին: 
Այս մասին տեղեկացրեց վարչապետ Կարեն Կարապետյանը` անդրադառնալով  «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքին:
«Այս ծրագրի մեջ մենք խիստ հետևողական ենք լինելու, և այն կրելու է շարունակական բնույթ»,- ընդգծեց նա` առաջարկելով համայնքներում ներդնել աղբահանության և սանիտարական տեսուչների ինստիտուտը և մինչև տարվա վերջ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ՝ ոլորտը կարգավորելու վերաբերյալ:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը Տարածքային կառավարման զարգացման և Ֆինանսների նախարարների ժամանակավոր պաշտոնակատարներին մի շարք հանձնարարականներ տվեց տուգանքներ սահմանելու և այլ ակտերի վերաբերյալ:
«Մենք համայնքներին առաջակում ենք, որ ստեղծեն սանիտարական տեսուչների ինստիտուտ, ձևը թող իրենք մտածեն, որը հստակ խաղի կանոններ, նորմեր է սահմանում, բյուջե չի պահանջում: Բյուջեի աղբյուրները հենց այն տուգանքներն են լինելու, որոնք կիրառվելու են, որոնց մի մասը գնալու է այդ տեսուչների աշխատավարձերի բարձրացմանը, մյուս մասը՝ սանիտարական մաքրման գործառույթներին: Մենք անպայման այդ ինստիտուտը պետք է ներդնենք, որ որոշ քաղաքացիներին բերենք համապատասխան ցիվիլ դաշտ: Ես կարծում եմ, որ տրամաբանական է, որ բյուջեից գումար չի պահանջում, ասում ենք՝ այ, սա, սա, սա չի կարելի, եթե կատարվում է, վճարելու ես, և այդ տեսուչները համ կարգ ու կանոնը կբերեն, համ լրացուցիչ բեռ բյուջեի վրա չի լինի»,- ընդգծեց գործադիրի ղեկավարը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play