Քանոնահար Մերի Մուսինյանը մասնակցելու է «Սերունդների մեղեդիներ» միջազգային 5-րդ մանկական երաժշտական փառատոնին


Քանոնահար Մերի Մուսինյանը մասնակցելու է «Սերունդների մեղեդիներ» միջազգային 5-րդ մանկական երաժշտական փառատոնին

  • 25-05-2017 13:23:08   | Հայաստան  |  Մշակույթ

 Ս. թ. մայիսի 28-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախաշեմին, Մոսկվայում՝  Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական նստավայրում, կմեկնարկի «Սերունդների մեղեդիներ» միջազգային V մանկական երաժշտական փառատոնը՝ Ռուսաստանի նախագահական նվագախմբի մասնակցությամբ: Փառատոնի հեղինակ և ղեկավար՝  Ռուսաստանի նախագահական նվագախմբի ղեկավար Վերա Կրիլովա:
 
     ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝  Հայաստանից փառատոնին կմասնակցի Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական  դպրոցի աշակերտ, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Մերի Մուսինյանը /դասատու՝ Ծովինար Հովհաննիսյան/:
     Պատանի քանոնահարը կկատարի Ծովինար Հովհաննիսյանի «էքսպրոմտ» ստեղծագործությունը:
     «Սերունդների մեղեդիներ» միջազգային մանկական երաժշտական փառատոնը բարեգործական է, այն նպաստում է մշակութային միջազգային համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը: Նպատակ ունի ուշադրություն հրավիրել մանկական երաժշտական կրթության և դաստիարակության հարցերին, հայտնաբերել պատանի տաղանդավոր երաժիշտների, ովքեր կշարունակեն կատարողական դպրոցի լավագույն ավանդույթները:
     Նշենք նաև, որ «Սերունդների մեղեդիներ» միջազգային մանկական երաժշտական փառատոնին Հայաստանի պատվիրակները մշտապես ցուցաբերել են իրենց գործուն մասնակցությունը: 2014 թվականին մասնակցել է Անդրեյ Կուրբետը /դաշնամուր/, 2015 թվականին` Արմեն Պուչինյանը /դաշնամուր/, 2016 թվականին Անի Աթայանը /դաշնամուր/:    
 
Նոյյան տապան  -   Մշակույթ