Ներկայավել է «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերը


Ներկայավել է «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերը

  • 25-05-2017 13:38:41   | Սյունիքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

16 մասնակիցներից գործարար ծրագիր էր ներկայացրել 12-ը: Գաղափարները ներառում էին չրերի, թեյերի, մրգային կոնֆետների արտադրություն, հյուրատնային ծառայություններ, ռեստորանային համալիր, նորաձևության սրահի հիմնում և կարի արտադրություն: 
 
Ծրագիրը ենթադրում է համապարփակ մոտեցում՝ աջակցության ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքների համադրությամբ: «Հաջող սկիզբ» կոչվող առաջին փուլում ձեռներեցները մասնակցում են ձեռնարկատիրական անվճար դասընթացին և մշակում գործարար ծրագրեր: Առավել իրատեսական ծրագրերը կարող են հավակնել ֆինանսական  աջակցության` մատչելի վարկերի տեսքով: Ֆինանսական միջոցների տրամադրումից հետո առնվազն 1 տարվա ընթացքում սկսնակը ստանում է անվճար խորհրդատվություն և բիզնեսի կայացման ու զարգացման համար անհրաժեշտ բազմակողմանի գործիքներ` անհատական աշխատանք և դասընթացներ շուկայավարության, ֆինանսական հոսքերի կառավարման, սննդի անվտանգություն և այլ ուղղություններով: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն