Վերսկսվել են Մինսկ-Երևան ուղիղ չվերթները


Վերսկսվել են Մինսկ-Երևան ուղիղ չվերթները

  • 25-05-2017 18:21:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը երեկ՝ մայիսի 24-ին, վերսկսեց ուղիղ թռիչքներ իրականացնել Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով: 
 
  Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր   քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ավիաընկերությունը ստացել էր թույլտվություն՝ կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:       
Ամառային նավիգացիոն շրջանում՝ մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, «Բելավիա»-ն չվերթներ կիրականացնի շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին:
 
ՔԱԳՎ մամլո քարտուղար 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play