«Մաքուր Հայաստան» ծրագրին խիստ հետևողակական ենք լինելու և այն կրելու է շարունակական բնույթ. Կարեն Կարապետյան


«Մաքուր Հայաստան» ծրագրին խիստ հետևողակական ենք լինելու և այն կրելու է շարունակական բնույթ. Կարեն Կարապետյան

  • 25-05-2017 15:36:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 
 
Անդրադառնալով «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի վերաբերյալ ներկայացվել են մի շարք առաջարկություններ և իրականացվել են մայիսի 27-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներ: Միաժամանակ ակնկալում եմ Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների և կառավարության աշխատակազմի ակտիվ մասնակացությունը ու լիարժեք աջակցությունը միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին: Այս ծրագրին մենք խիստ հետևողակական ենք լինելու և այն կրելու է շարունակական բնույթ։ Մասնավորապես, մենք առաջարկում ենք համայնքներում ներդնել աղբահանության սանիտարական տեսուչների ինստիտուտը։ Մինչև 2017 թվականի վերջ նախատեսում ենք հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտը կարգավորող հատուկ իրավական ակտի վերաբերյալ»։ Հաշվի առնելով այդ ամենը՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարին 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ համայնքների չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքերով վարչական պատասխանատվության, այդ թվում տուգանքի կիրառումը ապահովող հատուկ ստորաբաժանման ձևավորման վերաբերյալ։ Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ամսական մանրամասն հաշվետվություններ կզեկուցվեն, այնուհետև կատարված աշխատանքների և հետագա միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն կներկայացվի զանգավածային լրատվության միջոցներին: Տարածքային կառավարման և զարգացման ու ֆինանսների նախարարների պաշտոնակատարներին հանձնարարվել է 15-օրյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ փակման ենթակա և կոնսերվացման դժվարություններ պարունակող աղբավայրերի աշխատանքները պատշաճ կազմակարպելու և աղբահանության ծառայությունները ապահովելու նպատակով համապատասխան ազդակիր համայնքներին անհրաժեշտ պետական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ։ «Մենք համայնքներին առաջարկում ենք, որպեսզի ներդնեն սանիտարական տեսուչների ինստիտուտ: Այն պետք է հստակ խաղի կանոններ, նորմեր սահմանի: Այդ կառույցի  բյուջեի աղբյուրները տուգանքներից են գոյանալու, որի մի մասը ուղղվելու է տեսուչների վարձատրմանը, մյուս մասը՝ աղբահանության և սանիտարական մաքրման գործառույթների իրականացմանը»,-ասել է կառավարության ղեկավարը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play