Կանոնակարգվելու են ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների համակարգի կիրառման հարցերը


Կանոնակարգվելու են ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների համակարգի կիրառման հարցերը

  • 25-05-2017 15:51:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունը հաստատել է հարկային մարմնի գործունեության շրջանակում ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը՝ ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով:
 
Արդյունքում կկանոնակարգվեն  ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների համակարգի կիրառման հետ կապված հարցերը՝ սահմանելով դրանում ներառվող ռիսկային չափանիշների շրջանակը: Համակարգի նպատակն է ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրությունը կառուցել ռիսկային չափանիշների հիման վրա` ըստ հարկ վճարողների առանձին խմբերի: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play