Քաղաքացին գետնանցումում ենթարկվել է ավազակային հարձակման. կասկածյալը ձերբակալվել է.ՀՔԿ


Քաղաքացին գետնանցումում ենթարկվել է ավազակային հարձակման. կասկածյալը ձերբակալվել է.ՀՔԿ

  • 25-05-2017 18:26:46   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում բացահայտվել է գետնանցումում քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը, առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է:
 
Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 24-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի գետնանցումներից մեկում որպես զենք օգտագործվող առարկայով քաղաքացուն սպառնացել են  կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել ու հափշտակել նրա մոտ առկա կանխիկ գումարը և բջջային հեռախոսը, ապա դիմել փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է 29-ամյա տղամարդը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play