Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում


Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

  • 25-05-2017 19:50:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 24-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
 
Բարձրաստիճան հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
 
Պատվիրակության անդամները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play