Մայիսի 15-21-ը Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 254 հեռախոսազանգ


Մայիսի 15-21-ը Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 254 հեռախոսազանգ

  • 26-05-2017 14:33:00   | Հայաստան  |  Հասարակություն

Մայիսի 15-21-ն   ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 254 հեռախոսազանգ:
 
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 234-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 20 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 81 հեռախոսազանգ, որոնցից 59-ին լուծում է տրվել, իսկ  22-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն