Պլանային ջրանջատում Լոռու մարզում


Պլանային ջրանջատում Լոռու մարզում

  • 26-05-2017 15:31:06   | Հայաստան  |  Հասարակություն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.
 
1. Ս.թ. մայիսի 30-ին ժամը 8.00-20.00 կդադարեցվի Լոռու մարզի` Լեռնապատ համայնքի Նոր Գյուղ թաղամասի ջրամատակարարումը:
 
2. Ս.թ. մայիսի 31-ին ժամը 8.00-20.00 կդադարեցվի Լոռու մարզի` Գուգարք համայնքի 2-րդ, 9-րդ փողոցների, 1, 2, 3, 14 շենքերի, Քոթեջներ թաղամասի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, Էներգետիկների փողոցի, Մինսկի տնակային ավանի և հարակից տարածքների  ջրամատակարարումը: 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
                                                              
 
       26.05.2017թ.                                                                         Վեոլիա Ջուր ՓԲԸ 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն