Հայաստանը խորացնում է տարածաշրջանային համագործակցությունն աղետների ռիսկի նվազեցման ոլորտում


Հայաստանը խորացնում է տարածաշրջանային համագործակցությունն աղետների ռիսկի նվազեցման ոլորտում

  • 26-05-2017 15:45:34   | Մեքսիկա  |  Մամլո հաղորդագրություն

Մեքսիկական Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում շարունակվում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանի աշխատանքային հանդիպումները միջազգային պատվիրակությունների և արտերկրի պաշտոնյաների հետ: ԱԻ նախարարը հանդիպել է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Վլադիմիր Կուվշինովի հետ: 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների և փոխգործակցության զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները,  ինչպես նաև հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կարողությունների կիրառումն այդ ուղղությամբ:
ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հաջորդ հանդիպումը ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի օժանդակության բյուրոյի կլիմայի փոփոխության և Աղետների  ռիսկի նվազեցման տնօրեն Ջո Շոյերի հետ էր: 
 
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում կյանքի կոչել Կայուն զարգացման նպատակների իրագործման հետ կապակցված ԱՌՆ գործընթացները. բացի այդ՝ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել ՄԱԶԾ հետ համատեղ հյուրընկալել աղետների ռիսկի կառավարման վերաբերյալ խորհրդաժողով:
 
Դ.Տոնոյանը հանդիպել է նաև ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի  Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Պաոլա Ալբրիտոյի հետ: Քննարկվել են տարածաշրջանային,  այդ թվում՝ անդրսահմանային համագործակցության խորացման հնարավոր տարբերակները: Քննարկման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում 2018 թ. անցկացնել ռեգիոնալ պլատֆորմի համաժողով:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play