ՃՈ հատուկ պահպանվող տարածք ժամը 15:00-ի դրությամբ տեղափոխվել 67 տրանսպորտային միջոց. Ոստիկանություն
26-05-2017 16:14:21 | Հայաստան | Հասարակություն
«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքները (մայիսի 26-ի ժամը 15-ի դրությամբ)
«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում՝ ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 67 տրանսպորտային միջոց (18-ը՝ Երևան քաղաքում, 49-ը՝ մարզերում): Մարզերում 25 ավտոմեքենա վարել են անչափահասներ, 23 ավտոմեքենաների պատուհաններից կախված են եղել երեխաներ, 2 ավտոմեքենա եղել է առանց պետհամարանիշի: