Մարսելում հրդեհի հետևանքով մահացել է ՀՀ երեք քաղաքացի (տեսանյութ)


Մարսելում հրդեհի հետևանքով մահացել է ՀՀ երեք քաղաքացի (տեսանյութ)

  • 26-05-2017 16:44:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Ֆրանսիական Մարսել քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 4 անձանցից 3-ը ՀՀ քաղաքացիներ են:

Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ ավելացնելով, որ հրդեհի հետևանքով մահացել է Քոչարյանների ընտանիքի 3 անդամ, իսկ ընտանիքի հայրը՝ Արսեն Քոչարյանը, այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հրդեհը բազմահարկ շենքում բռնկվել է գիշերը ժամը 03.00-ի սահմաններում։ Տարհանվել է 20 բնակիչ: Մարսելի դատախազ Քսավիե Տարաբոն նշել է, որ առայժմ հայտնի չէ հրդեհի պատճառը, կատարվում է քննություն: Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենն իր հերթին նշել է, որ խորապես ցավում է տեղի ունեցածի կապակցությամբ իր ցավակցությունները հայտնել զոհերի հարազատներին: 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը