Հայտնաբերվել է տեսակը չպարզված արկ (լրացված)


Հայտնաբերվել է տեսակը չպարզված արկ (լրացված)

  • 26-05-2017 17:46:50   | Սյունիքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 26-ին, ժամը 12:07-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկի մոտակա այգում հայտնաբերվել է ականանետի արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: 
 
Պարզվել է, որ թիվ 25 տան մոտակա այգում հայտնաբերվել է արկ (տեսակը չի հաջողվել պարզել):
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
 
Առաջին բանակային կորպուսի ինժեներասակրավորական խումբն արկը տեղափոխել են անվտանգ տարածք:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն