Վրաերթ Աճառյան փողոցում (լրացված)


Վրաերթ Աճառյան փողոցում (լրացված)

  • 26-05-2017 17:52:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 26-ին, ժամը 09:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում` Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է օգնություն:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Ա. Գ.-ը իր վարած «Mercedes C180» մակնիշի 65 AM 555 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել քաղաքացու (1977 թ. ծնված Ա. Հ.):
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկնները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն