Եղանակի էական փոփոխություն չի սպասվում


Եղանակի էական փոփոխություն չի սպասվում

  • 26-05-2017 17:51:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության տարածքում`
 
Մայիսի 27-ին շրջանների զգալի մասում, 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 29-ին հիմնականում Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 30-31-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը 27-28-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, 29-ին կնվազի 2-3, արևելյան շրջաններում՝ 4-5 աստիճանով, 30-31-ը նույնքան կբարձրանա:
 
Երևան քաղաքում՝
 
Մայիսի 27-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, 28-ին, 29-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
Երևան քաղաքի մայիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
Օդի առավելագույն ջերմաստիճան՝   31.90C (2007 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝       5.20C (1969 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝  19.30C
 
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
 
Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի որոշ նվազում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play