Թշնամին կիրառել է նաև ականանետեր, հաստոցավոր հակատանկային ու ավտոմատ նռնականետեր


Թշնամին կիրառել է նաև ականանետեր, հաստոցավոր հակատանկային ու ավտոմատ նռնականետեր

  • 27-05-2017 14:18:20   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
Մայիսի 21-ից 27-ը ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության մեջ կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունեցել:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են նաև, որ շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 550 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր և հաստոցավոր հակատանկային ու ավտոմատ նռնականետեր: Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման արդյունքում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 26-ին զոհվել է  պայմանագրային զինծառայող Արմեն Հարությունյանը (ծնվ. 1996թ.):
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play