Հայաստանում այլասերվածության օրինականացման դեմ Հայ Առաքելական Եկեղեցու դիմադրությունը ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան փորձում են չեզոքացնե՞լ (տեսանյութ)


Հայաստանում այլասերվածության օրինականացման դեմ Հայ Առաքելական Եկեղեցու դիմադրությունը ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան փորձում են չեզոքացնե՞լ (տեսանյութ)

  • 27-05-2017 17:22:38   | ԱՄՆ  |  Հասարակություն



 
 
Մայիսի 16-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ անցկացվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որտեղ քննարկվել է նաև Ազգային- եկեղեցական ժողովի՝ 1945 թվականին գործադրության մեջ դրված կանոնադրության լրամշակված նախագիծը։ Այս առնչությամբ զեկույցով հանդես է եկել Կանոնադրությունների մշակման հանձնախմբի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:
Ժողովին ներկա է եղել նաև հայազգի գործարար, Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի, մասնավորապես` արքայազն Չարլզի հետ սերտ կապեր ունեցող Ռուբեն Վարդանյանը, որը նաև Ամուլսարի ոսկու հանքի վարկատու «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի անդամ է:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտիներից մեկում գրանցված «Lydian International»-ը  հանդիսանում է Հայաստանում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործելու իրավունք ստացած ընկերությունը: Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետևանքով թունավոր, վտանգավոր նյութերով աղտոտվելու վտանգի առջև են կանգնելու ոչ միայն հանքավայրի հարակից գետերը, այլ նաև Սևանա լիճը: Այդ մասին կարող եք կարդալ վերջերս հրապարակված մեր «Կուրացնող ոսկին և մոտ ապագայում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը (ֆոտոշարք)» հոդվածում:
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի առաջին օրը Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագրի ընթացքի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել «Դավիդյան» հիմնադրամի նախագահ, ամերկաբնակ Ասո Դավիդյանը, որը հանդիսանում է բարելավման ծրագրի իրականացման պատասխանատուն:
Ժողովի ընթացքում որոշում է ընդունվել նաև, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու  ֆինանսատնտեսական միջոցների կառավարումը տրվելու է ամերիկյան «McKinsey & Company» («Մաքքինզի ընդ Քոմփանի») խորհրդատվական ընկերությանը (այդ մասին նշված է Մայր աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն, Կաթողիկոսի մամուլի քարտուղար տեր Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջում վերջինիս կողմից ս. թ. մայիսի 23-ին կատարած մի պարզաբանման ներքո Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանի կատարած մեկնաբանության մեջ), որը մասնագիտացած է ռազմավարական կառավարման խնդիրների լուծման ուղղությամբ:
Ասո Դավիդյանը դեռևս 2016 թվականից բանակցել է ամերիկյան «Մաքքինզի ընդ Քոմփանի» խորհրդատվական ընկերության հետ` վերջինիս Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագրում ներգրավելու նպատակով:
 
«Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերությունը և ԱՄՆ հատուկ ծառայությունները
Գոյություն ունի տարածված կարծիք, որ «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերությունը սերտորեն կապված է ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ և աշխարհի տարբեր պետական և ոչ պետական կազմակերպություններին խորհրդատվություն տրամադրելով, միաժամանակ զբաղվում է Միացյալ Նահանգների օգտին հետախուզական գործունեությամբ:
Ընդհանրապես, «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության մասնագետները ամբողջ աշխարհում ներգրավված են երկրների պետական կառավարման գործում կենսական նշանակություն ունեցող գրեթե բոլոր ոլորտներում: Նման պատկեր է նաև Ռուսաստանում, երբ դեռ 90-ականներից սկսած, ամերիկյան «Մաքքինզի ընդ Քոմփանի» և արևմտյան խորհրդատվական այլ ընկերություններ ամրապնդվեցին այնտեղ և իրենց ձեռքը վերցրեցին Ռուսաստանի պետական կառույցների ռազմավարական խորհրդատվության իրականացումը ռազմավարական նշանակություն ունեցող գրեթե բոլոր ոլորտներում:
Դեռ 2012թ. մայիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արձակել է թվով 200-ից ավելի հրամանագրեր` տարբեր ոլորտներում մինչև 2020 թվականը արմատական բարեփոփոխումներ իրականացնելու հանձնարարականներով: Սակայն, արևմտյան խորհրդատվական ընկերությունների «որակյալ» խորհրդատվության հետևանքով ՌԴ նախագահի այդ հրամանագրերի 80%-ը, ըստ «Համառուսաստանյան ազգային ճակատ» կազմակերպությունների դաշինքի գնահատականների, մնում են չկատարված: Վլադիմիր Պուտինի վերջին մեծ ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկն այդ կապակցությամբ հարց ուղղեց նրան
Հենց վերը նշվածի պատճառով Ռուսաստանում այսօր քննարկումների և հանրային հնչեղության դաշտում է գտնվում պետական ինստիտուտների կառավարման խորհրդատվությունը արևմտյան խորհրդատվական ընկերություններին հանձնելու փաստը, որը նշանակում է երկրի համար կենսական նշանակություն ունեցող տվյալների արտահոսք, երկրի ինքնիշխանության կորուստ` կանխատեսելի հետևանքներով հանդերձ: Հնչում են կարծիքներ, որ ժամանակն է, որպեսզի այդ ընկերությունները փոխարինվեն ռուսաստանյան խորհրդատվական ընկերություններով:
2015թ. ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունն ավելի քան 10 մլն դոլար է վճարել «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերությանը` վարչության վերակազմակերպման աշխատանքներն իրականացնելու համար: ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության վերակազմակերպման աշխատանքների վստահումը «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերությանը` խոսում է վարչության կողմից հիշյալ ընկերության հանդեպ բարձր վստահության և նրա մասնագիտական կշռի մասին:
 
Վատիկանի և «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության համագործակցությունը
2013թ. Վատիկանը վարձել է «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերությանը` կոմունիկացիոն գործառնությունների արդիականացման, ինչպես նաև միջազգային հաշվապահական KPMG ընկերությանը Վատիկանի հաշվապահության վարումը փոխանցելու նպատակով։
Վատիկանի և «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության համագործակցության մեջ որևէ արտասովոր և վտանգավոր իրողություն կարծես թե չկար մինչ այն պահը, երբ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հռետորաբանության մեջ աստիճանաբար որոշակի փոփոխություներ նկատվեցին։
Այսպես.2013թ. Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ չնայած Կաթոլիկ Եկեղեցին ամուսնությունը ընդունում է որպես տղամարդու և կնոջ միջև միություն, սակայն եկեղեցին պետք է դիտարկի տարբեր դեպքերը և գնահատի դրանք ըստ իրենց բազմազանության:
2014թ. Հռոմի Պապը հայտարարել է, որ Կաթոլիկ Եկեղեցին չպետք է ձեռքից բաց թողնի միասեռ ամուսնությունները, այլ պետք է դրանք ուսումնասիրի։ 
Այնուհետև, 2016թ. ապրիլին Հռոմի Պապը կոչ է արել եկեղեցուն` ավելի հանդուրժող լինել գեյերի ու լեսբիների նկատմամբ:
Նույն 2016 թվականին Հայաստան կատարած այցից վերադառնալիս, Հռոմի Պապը, մեր երկրի օդային տարածքը հատելուց հետո, ինքնաթիռի մեջ հայտարարել է, որ քրիստոնյաները պետք է ներողություն խնդրեն գեյերից:
Ավելին. 2016թ. հոկտեմբերին Հռոմի Պապը հայտարարել է, որ Կաթոլիկ Եկեղեցին պետք է ընդունի տրանսսեքսուալներին և գեյերին:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերությունն ունի գեյերի, լեսբիների, բիսեքսուալների և տրանսգենդերների հատուկ ստորաբաժանում, որի կարգախոսն է «ՄաքՔինզին դա այն տեղն է, որտեղ LGBTQ  անձինք ծաղկում են»: 
Միանգամայն ենթադրելի է, որ «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության խորհրդատվական ծառայությունները լուրջ կամ որոշիչ ազդեցություն են թողել Հռոմի Պապի «քրիստոնեական» ընկալումների, որոշումների և հռետորաբանության վրա:
 
Ինչ՞ու է որպես թիրախ ընտրվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին
Գաղտնիք չէ, որ Արևմուտքը, մասնավորապես` ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը, արդեն մի քանի տարի է, ինչ փորձում են Հայաստանում օրենքով ամրագրել այլասերվածների իրավունքները հասարակական կյանքի բոլոր ոլորտներում և ընդունել յուվենալ արդարադատության օրենքներ, որոնք իրավական հիմքեր կտան ներխուժել ընտանիքներ, օտարել երեխաներին և տեղափոխել ապաստարաններ, որտեղից հնարավորություն կստեղծվի նրանց հեշտությամբ օգտագործել հանցավոր նպատակներով (այլասերվածների զույգերի կողմից որդեգրում, սեռական շահագործում, մարդկային օրգանների վաճառք): Նշված նպատակին հասնելու համար Արևմուտքը ծախսում է միլիոնավոր դոլարներ, իսկ այդ գործին լծված են առնվազն մի քանի տասնյակի հասնող կազմակերպություններ:
Սակայն, ի շնորհիվ հավատացյալների և, ընդհանրապես, ժողովրդի դիմադրության, Արևմուտքի ջանքերը չեն տալիս ցանկալի արդյունք: Միակ օրենքը, որն ընդունվել է 2013 թվականին, «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքն է, որն առավել հայտնի է որպես «գենդերային» օրենք, և որը ոչ այլ ինչ է, եթե ոչ միասեռականների և սեռափոխ անձանց իրավահավասարության մասին օրենք:
Ժողովրդի դիմադրության շնորհիվ այդ օրենքն այդպես էլ գործնականում կիրառություն չստացավ, իսկ, որպես շարունակություն, այլ օրենքների և նշված օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունումը կասեցվեց: Բուն օրենքը ոսկորի նման կանգնել է թե՛ այն ընդունողների, թե՛ քարոզողների կոկորդում:
Հայաստանում պղծությունների օրինականացման դեմ պայքարում առանցքային դեր խաղաց և շարունակում է խաղալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:
2013թ. հոկտեմբերի 21-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և մի շարք հասարակական կազմակերպությունների ջանքերով կազմակերպվեց Ուխտերթ դեպի Մայր Աթոռ, որին մասնակցեցին 10 000-ից ավելի քրիստոնյաներ: Ուխտերթն ուներ «Սիրո, Հավատքի և Հավատարմության» կարգախոսը:
Հետագա տարիներին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ևս իր բարոյական և գործուն աջակցությամբ մշտապես եղել է այլասերումների օրինականացման դեմ պայքարող կազմակերպությունների ու անհատների կողքին:
2016թ. վերջին Եկեղեցին կրկին անգամ իր ձայնը բարձրացրեց «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի (յուվենալ արդարադատություն) ընդունման դեմ, որն իրավական հիմքեր է ստեղծում երեխաներին ընտանիքներից օտարելու համար: 
2016թ. դեկտեմբերին «Շողակաթ» հեռուստաընկերությամբ Տավուշի թեմի առաջնորդ, Մայր Աթոռի Սոցիալական հայեցակարգի գրասենյակի տնօրեն Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը թե՛ մասնագիտական,  թե՛ հոգևոր ու բարոյական տեսանկյունից փաստարկված ձևով ներկայացրին վերոնշյալ օրենքի ընդունման վտանգները հայ ավանդական ընտանիքի համար: 
Վերջերս, հենց այս ամիս Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն ի աջակցություն այլասերվածների, պղծվածների, դեսպանության շենքի վրա բարձրացրեց այլասերվածների խորհրդանիշ հանդիսացող բազմազանության դրոշը: Մեծ Բրիտանայի դեսպանատան այդ լկտի քայլը համացանցում շատ կոշտ արձագանքի արժանացավ, իսկ բողոքի միջոցառմանը ներկա Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ տեր Կյուրեղ Քահանա Տալյանը հայտարարեց, որ Սոդոմ-Գոմորը Հայաստանում դեսպանատուն չպետք է ունենա: 
Թերևս կարելի է եզրակացնել, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և նրանց դաշնակիցները հստակ գնահատելով, որ այլասերումների օրինականացման հարցում իրենք Հայաստանում պարտություն են կրում և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այլասերումների օրինականացման դեմն առնող ամենաառանցքային և ուժեղ օղակներից մեկն է, այս կերպ որոշել են չեզոքացնել վերջինիս դիմադրությունը, դրանով նաև թուլացնել այլասերվածության ու դրա քարոզչության դեմ դիմադրության համաժողովրդական ընդհանուր ճակատը: Տիրապետելով ճնշումների գործադրման մեթոդներին և լծակներին, Միացյալ Նահանգներն իր հետախուզական օղակներից մեկին՝ «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության միջոցով դա կարող է անել, թեև մեր եկեղեցու որոշ պաշտոնյաների կողմից ներկայացվում է, թե «Մաքքինզի ընդ Քոմփանի»-ին Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագրում ներգրավվելու է, մեր Եկեղեցու ֆինանսատնտեսական կառավարումը նրան տրվելու է, կամ կառավարումն առավել արդյունավետ դարձնելու համար նրան խորհրդատվություն է պատվիրվելու (այս առումով եղած պարզաբանումները հակասական են)  «Դավիդյան» հիմնադրամի նախագահ, ամերկաբնակ Ասո Դավիդյանի առաջարկությամբ կամ Գերագույն հոգևոր խորհրդի նախաձեռնությամբ: Եթե հիշյալ գործարքն, ի վերջո, դառնա իրականություն, այն, բնականաբար, կհանգեցնի մեր Եկեղեցու նկատմամբ ազդեցության և ճնշման աննախադեպ մեծացման: 
Ի դեպ, Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի հետ սերտ կապեր ունեցող գործարար Ռուբեն Վարդանյանը հանդիսանում է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, IdeA հիմնադրամի համահիմնադիը, որը 2017թ. ապրիլին հայտարարեց Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) մեկնարկի և հիմնադրամի  Խորհրդատվական խորհրդի ձևավորման և այժմ գործող գործադիր տնօրենի նշանակման մասին:
Ուշագրավ է, որ FAST հիմնադրամի Խորհրդատվական խորհրդի կազմում ընդգրկված է նաև «McKinsey and Company» («Մաքքինզի ընդ Քոմփանի») ընկերության կառավարիչ գործընկեր Անդրե Անդոնյանը: Թե ով է նա, կարող ոք կարդալ այստեղ: Ավելին. Նույն Ռուբեն Վարդանյանը, որպես Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, գործարար, մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության ներկայացուցիչների՝ տնօրեն Անդրե Անդոնյանի և ավիացիայի գծով տնօրեն Ալեքս Դիխտերի ընդունելությանը, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետությունում օդային փոխադրումների ոլորտի բարեփոխումներին, ավիացիայի բնագավառում պետական կարգավորմանը վերաբերող հարցեր, այդ ոլորտում ծառայությունների բարելավման համար անհրաժեշտ պայմանները, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: ՀՀ նախագահի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, «Հայաստանում մրցունակ և կայուն օդային փոխադրումների ապահովման նպատակով ծրագրի մշակման համար Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ համաձայնագիր ստորագրած «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության ներկայացուցիչները Հանրապետության Նախագահին ներկայացրել են մինչ այժմ այդ ուղղությամբ իրենց իրականացրած աշխատանքի արդյունքները և առաջիկա անելիքները:
Հարյուր տարի առաջ մեր թշնամիների կողմից իրականացվեց հայության մեծ մասի ֆիզիկապես բնաջնջումը, խլվեց հայության գրեթե ողջ նյութական և մշակութային հարստությունը: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Եվրամիությունն այսօր, ըստ էության, փորձում են շարունակել ավելի քան 100 տարի առաջ իրականացված հայերիս ցեղասպանությունն այս անգամ արդեն ավելի վտանգավոր՝ հոգևոր-բարոյական հարթությունում:
Եթե վերոնշյալ վտանգավոր զարգացումների դեմը չառնվի, ապա կարելի է ասել, որ մեր տունը հրդեհի շեմին է:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play