Հրդեհներ խոտածածկ տարածքներում


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

  • 29-05-2017 11:22:40   | Հայաստան  |  Հասարակություն

Մայիսի 28-ին, ժամը 10:32-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում այրվում է խոտածածկ տարածք:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գլաձորյան փողոցի տներից մեկին հարակից այգում:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:38-ին, մարվել՝ 10:41-ին:
 
Այրվել է մոտ 70 քմ խոտածածկույթ և ջերմահարվել՝ 2 ընկուզենի:
 
***
 
Մայիսի 27-ին, ժամը 13:01-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:18-ին, մարվել՝ 13:22-ին:
 
Այրվել է մոտ 200 քմ խոտածածկույթ: 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play