Քննարկվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը


Քննարկվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը

  • 29-05-2017 12:28:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի մասնակցությամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ մայիսի 26-ից 27-ը տեղի է ունեցել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում:
 
GIZ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում անցկացվող հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ մարմիններից հրավիրված շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ: Քննարկմանը մասնակցել են նաև միջազգային փորձագետներ Ֆրիդերիկե Վիտտեն, (Գերմանիա) և դոկտոր, պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդթը (Համբուրգի համալսարան):
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ինչպես 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով, այնպես էլ օրենսդրական գործընթացի բարեփոխման վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 2014 թվականի «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանում» զեկույցում տեղ գտած բազմաթիվ առաջարկությունների հիման վրա նոր իրավակարգավորումներ մշակելու անհրաժեշտությամբ:
Քննարկմանն անդրադարձ է կատարվել նաև նախագծում տեղ գտած մի շարք նոր ինստիտուտների ներմուծմանը, ինչպիսիք են՝ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման պլանավորումը, հանրային քննարկմանը ներկայացվող նոր պահանջները, իրավական մշտադիտարկումը և այլն: Նախագիծը քննարկվել է հիմք ընդունելով Գերմանիայի, ինչպես նաև Եվրոպական և ԱՊՀ երկրների փորձը: Փորձագետների դիտարկումներին հաջորդել է նաև մասնագիտական քննարկում՝ օրենքի նախագծի լրամշակման նպատակով:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն