Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները


Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

  • 29-05-2017 12:56:48   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Հիշեցնեմ իմ և երկրի վարչապետի դիրքորոշումը գյուղատնտեսական հողատարածքների մասին հարցի վերաբերյալ։
 
Մեր դիրքորոշումն այն է, որ գյուղատնտեսական հողատարածքները չպետք է վաճառվեն արտասահմանցի քաղաքացիներին։ Այդպիսին է երկրի Կառավարության դիրքորոշումը։ Խորհրդարանը ևս քննարկում է այդ հարցը, և ես համոզված եմ, որ որոշում կընդունվի», -մայիսի 24-ին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Կախի կալաձեն։
«12-րդ դասարանցիների ավարտական քննությունների ընթացքում քննությունը չի կարողացել հանձնել շուրջ 11 000 դպրոցական։ Շրջանավարտների ընդհանուր թիվը կազմում է 40-50 000 մարդ։ Նրանցից քննությունները չի կարողացել հանձնել 11000-ը։ Մոտավորապես նման արդյունք եղել է անցյալ տարի։ Դպրոցականները դժվարությամբ են հանձնում տեխնիկական առարկաները», -հայտարարել է Վրաստանի Կրթության նախարարը։
«Մենք կարծում ենք, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին Բուխարեստում 2008 թվականին և դրանից հետո։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային իրավիճակին, մենք հասկանում ենք Ռուսաստանի ագրեսիվ պահվածքը։ Մենք աջակցում ենք Վրաստանի, ինչպես նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Երկու երկրներում էլ նմանատիպ իրավիճակ է տիրում», -ելույթ ունենալով Վրաստանի Խորհրդարանում՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պաոլո Ալիմը։
«Մայիսի 22-ին պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարարը։ Ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում Վրաստանի Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ «երկու երկրներին կապում են ռազմավարական համագործակցություն, կարևոր է, որպեսզի տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման համար գոյություն ունեցող հարաբերությունները ավելի ամրապնդվեն»։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարի խոսքերի համաձայն՝ «երկու երկրների միջև գոյություն ունեցող հարաբերությունները կզարգանան ավելի արագ տեմպերով։ Ռազմական բնագավառում Վրաստանի և Ադրբեջանի համագործակցությունում մեծ պոտենցյալ կա»։ Նախարարները խոսել են համատեղ ռազմական զորավարժությունների և պաշտպանության բնագավառում եռակողմ նախարարականի մասին (Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա)», -ասված է Վրաստանի Պաշտպանության նախարարության հայտարարությունում։
Մայիսի 23-ին ներկայացուցչական պատվիրակությամբ Վրաստան է ժամանել Թուրքիայի վարչապետը։ Թուրքական պատվիրակության կազմում մտնում էին Թուրքիայի Արտաքին գործերի նախարարը, Տնտեսության նախարարը, Էներգետիկայի նախարարը, Գյուղատնտեսության նախարարը, Առևտրի նախարարը, Տրանսպորտի և ծովային գործերի նախարարը, Պաշտպանության նախարարը։ Վրաստանի վարչապետը, ողջունելով թուրքական պատվիրակությանը, հայտարարել է՝ «Վրաստանի Կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի հետ ընկերական հարաբերություններին, ինչպես նաև համագործակցության հետագա խորացմանը»: «Մեր հարաբերությունների բարձր մակարդակի մասին է վկայում Ռազմավարական համագործակցության Խորհուրդը, որի երկրորդ նիստը տեղի կունենա ներկայիս այցելության շրջանակներում։ Փաստաթղթերը,որոնք կստորագրվեն այսօր, վրաց-թուրքական իրավական բազան կդարձնեն ավելի բազմազան», -հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին»: Թուրք-վրացական կառավարական պատվիրակության հանդիպման ավարտին անցկացվել է եռակողմ, թուրք-վրաց-ադրբեջանական կառավարական պատվիրակության նիստ։ Քննարկվել են տարբեր բնագավառներում համագործակցության և քաղաքական երկխոսության հարցրեր։ Ընդգծվել է Բաքու-Կարս երկաթուղու շուտափույթ բացման կարևորությունը։ Քննարկվել են տնտեսության, առևտրի և տրանսպորտի բնագավառներում համագործակցության հարցերը», -ասված է Վրաստանի Կառավարության վարչության հայտարարությունում։
Մայիսի 23-ին Բաթումիում կայացավ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի Պաշտպանության նախարարների հինգերորդ հանդիպումը: «Կողմերը նշել են եռակողմ համագործակցության նշանակությունը տարածաշրջանի անվտանգության ապահովման համար: Նախարարներն իրենց աջակցությունն են հայտնել երեք երկրների անկախությանը և միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածաշրջանային ամբողջականությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են եռակողմ համագործակցության հարցերը: Կողմերը քննարկել են եռակողմ զորավարժությունների նախապատրաստությունների հետ կապված հարցեր: Վրացական կողմը կրկին առաջարկել է ադրբեջանական և թուրքական կողմերին օգտագործել Սաչխերեում ռազմամարզական կենտրոնի հնարավորությունը: Կողմերը խոսել են երեք երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի առաջին հանդիմպան նախապատրաստման մասին, որը տեղի կունենա Վրաստանում սույն թվականի աշնանը», -ասվում է Վրաստանի Պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում:
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը կոչ է արել Վրաստանի կառավարությանը հարգել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Սահմանադրական բարեփոխումների հարցով: «Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը լսել և հարգել տարբեր խմբերի կարծիքները, այդ թվում Վենետիկի հանձնաժողովի կարծիքը», -հայտարարել է Բրիջի Թբրինկը ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական համագործակցության հարցերով վրաց-ամերիկյան հանձնաժողովի նիստի ավարտին:
 
http://armenian-community.ge/News/2480
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play