Նախարարության աշխատակազմի տարածքային բոլոր ստորաբաժանումները մասնակցել են «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկին


Նախարարության աշխատակազմի տարածքային բոլոր ստորաբաժանումները մասնակցել են «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկին

  • 29-05-2017 16:52:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ բնապահպանության նախարարության ներքո գործող բնության հատուկ պահպանվող բոլոր տարածքներում /ԲՀՊՏ-ներ/ և դրանց հարակից համայնքների մերձակայքում, որոնք ընդգրկում են Հայաստանի բոլոր մարզերը, իրականացվել են մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Համապետական շաբաթօրյակին մասնակցել են ոչ միայն ԲՀՊՏ-ների այլև նախարարության աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները: 
 
«Սևան»  ազգային պարկի  աշխատակիցներն աղբից մաքրել են հանրային  երեք լողափ, պարկի արգելոցները, արգելավայրերը, ռեկրեացիոն և տնտեսական գոտիները: 
ՀՀ Սյունիքի մարզի «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում մաքրվել են  «Սոսու պուրակ» արգելավայրը, «Շիկահող» արգելոցի ջրվեժի և Նախնադարյան կամրջի, այցելուների կենտրոնի  հարակից տարածքները,  «Արևիք» ազգային պարկի Բողաքար արգելավայրի, Նյուրքի աղբյուրի և Շվանիձոր համայնքին հարակից տարածքներ, «Զանգեզուր» արգելավայրի Նոր Աստղաբերդի տեղամասը:
«Արփի լիճ» ազգային պարկ»-ի  աշխատակիցները մաքրել են վարչական շենքի տարածքը, Զորակերտ, Բերդաշեն, Ծաղկուտ գյուղերի և Արփի լճով անցնող սահմանաեզրի միջև գտնվող տարածքները: 
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում մաքրվել են «Խոսրով», «Խաչաձոր», «Գառնի», «Կաքավաբերդ»  տեղամասերը, «Խոր-վիրապ»  պետական արգելավայրը, «Գոռավանի ավազուտներ»  պետական արգելավայրը: 
ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղից մինչև «Զիկատար» պետական արգելավայրի տարածք տանող ճանապարհը, «Զիկատար»  ուսումնական կենտրոնի հարակից և մոտակայքում գտնվող լճակի տարածքները մաքրել են ուսումնական կենտրոնի աշխատակիցները:
«Դիլիջան» ազգային պարկի անձնակազմը մաքրել է Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին կից գտնվող տաղավարները, Ջուխտակ վանքեր տանող ճանապարհին կից գտնվող տաղավարների հարակից տարածքները, Դիլիջան-Ջուխտակ վանքեր մատուռ-Շամախյան էկոերթուղին: 
Մաքրման աշխատանքներ են տարվել նաև «Արգելոցապարկային համալիր»  ՊՈԱԿ-ի  ենթակայության տակ գտնվող «Ջրվեժ»  անտառպարկում,  «Էրեբունի»  պետական արգելոցում,   Ստեփանավանի «Սոճուտ»,  «Իջևանի»  և Բերդի «Սորաններ»  դենդրոպարկերում:
Համապետական շաբաթօրյակին միացել են նաև Բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play