Դեղատնից հափշտակել են դեղորայք (Տեսանյութ և լուսանկարներ)


Դեղատնից հափշտակել են դեղորայք (Տեսանյութ և լուսանկարներ)

  • 29-05-2017 17:46:58   | Հայաստան  |  Իրավունք



ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեղատնից գողություն կատարած անձանց ինքնությունը:
 
Նախնական տվյալներով՝ 2017թ. ապրիլի լույս 6-ի գիշերը՝ ժամը 02:37-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն  կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ վնասել է դեղատան մուտքի դռների փեղկերը, մուտք գործել դեղատուն և հափշտակել տարբեր տեսակի դեղորայք:
 
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեղատնից կատարված գողությանը մասնակից են եղել երեք հոգի։ Անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունների զննությամբ պարզվել է, որ 3 տղամարդ դեպքի օրը՝ ապրիլի լույս 6-ի գիշերը, մուտք են գործում դեղատուն, այնտեղից դուրս գալիս ծանրոցներով և հեռանում:
 
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
 
Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
Նոյյան տապան  -   Իրավունք