Հայ աթլետները Վրաստանի բաց առաջնության չեմպիոն են դարձել


Հայ աթլետները Վրաստանի բաց առաջնության չեմպիոն են դարձել

  • 29-05-2017 17:55:39   | Վրաստան  |  Սպորտ

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամներ Լիլիթ Հարությունյանը եւ Էլլադա Ալավերդյանը դարձել են Վրաստանի բաց առաջնության չեմպիոններ:
 
Հարությունյանն առաջին տեղ զբաղեցրել է 400 մ վազքում, իսկ Ալավերդյանը` 1500 մ:
 
Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը նշեց, որ առաջնությունն անցկացվել է մարզասրահում: Ֆուտբոլային հանդիպումների պատճառով ստադիոն չի տրամադրվել:
 
Այժմ մեր հավաքականը պատրաստվում է Եվրոպայի թիմային առաջնությանը: Մինչ այդ, Գայանե Չիլոյանը, Անգելինա Ավագյանը, Էլլադա Ալավերդյանը, Դավիթ Սարգսյանը եւ Յուրա Խաչատրյանը հունիսի 3-ին Ստամբուլում կմասնակցեն Բալկանյան երկրների անհատական առաջնությանը:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play