Մեդալների մոտ 70 տոկոսը Վրաստանից եկավ Երեւան


Մեդալների մոտ 70 տոկոսը Վրաստանից եկավ Երեւան

  • 29-05-2017 17:59:41   | Վրաստան  |  Սպորտ

Հայաստանի լողի մինչեւ 14 տարեկանների հավաքականը գերազանց հանդես եկավ Թբիլիսիում մայիսի 27-28-ին անկացված Վրաստանի լողի բաց առաջնությունում, որին ընդհանուր առմամբ մասնակցեց 110 մարզիկ: Չնայած Հայաստանը մրցավայր ժամանել էր 16 լողորդով, սակայն նվաճեց խաղարկվող մեդալների շուրջ 70 տոկոսը՝ 32 ոսկե,10 արծաթե և 10 բրոնզե:
 
Լողի հայկական դաշնության գլխավոր քարտուղար Ռաֆայել Վասիլյանը ՀԱՕԿ լրատվականին ասաց, որ բոլոր մեդալակիրներին թվարկելը շատ ժամանակ կխլի եւ նշեց միայն նրանց անունները, որոնք առավել հաջող են հանդես եկել:
 
Տղաներ. Միխաիլ Շախնազարով եւ Տարոն Սքիզաս՝ 6-ական ոսկե մեդալ:
 
Աղջիկներ. Եվա Կարապետյան՝ 5 ոսկի, 1 արծաթ, Լուսինե Վասիլյան՝ 3 ոսկի, 2 արծաթ, Սյուզաննա Գրիգորյան՝ 3 ոսկի,1 արծաթ:
 
 
Լուսանկարը` Լողի հայկական դաշնության
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play