Իսրայելի այս քայլը պաղեստինցիները համարել են պատերազմ հայտարարելու նշան


Իսրայելի այս քայլը պաղեստինցիները համարել են պատերազմ հայտարարելու նշան

  • 29-05-2017 22:40:42   | Իսրայել  |  Քաղաքական

 
 
Իսրայելի խորհրդարանի (Քնեսեթի) պատգամավորները Երուսաղեմում սիոնիզմի տարածման նպատակով պատրաստվում են վավերացնել պաղեստինյան մեթոդով ուսուցումը դադարեցնելու և Իսրայելական մեթոդով ուսուցում իրականացնելու մի նախագիծ, որը տեղիք է տվել պաղեստինցիների բուռն բողոքին:
Ընդգծենք, որ միջազգային հանրությունն առ այսօր պաշտոնապես չի ճանաչել բռնագրավված արևելյան Երուսաղեմում Իսրայելի ռեժիմի ինքնիշխանության իրավունքն ու նրա կատարած քայլերի օրինականությունը: Ավելին. ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, մայիսի սկզբին ընդունած բանաձևով Երուսաղեմը ճանաչել է որպես օկուպացված տարածք:
«Արևելյան Երուսաղեմի դպրոցներում ուսուցման մեթոդը փոխելու սիոնիստական զավթիչ ռեժիմի ներկայացրած նախագիծը Պաղեստինի ազգային ինքնության վերացմանն ուղղված փորձ է»,- հայտարարել է Պաղեստինի կրթության և գիտության նախարարությունը:
«Ղոդս Պրես» թերթի տեղեկացմամբ, Պաղեստինի կրթության և գիտության նախարարությունը հրապարակել է մի հաղորդագրություն, որում զգուշացնելով Իսրայելի ռեժիմի ուսուցման նախագծի հետևանքների կապակցությամբ, ընդգծել է. «Այս նախագիծը նշանակում է պատերազմ հայտարարել: Այն վկայում է ռասայական քաղաքականության մասին, որը դեմ է միջազգային ու մարդկային բոլոր օրենքներին ու սկզբունքներին»:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play