Բաղդադի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի արդյունքում 13 մարդ է զոհվել


Բաղդադի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի արդյունքում 13 մարդ է զոհվել

  • 30-05-2017 11:50:32   | Իրաք  |  Հասարակություն

 
Առնվազն 13 մարդ է զոհվել, ևս 24-ը՝ վիրավորվել Բաղդադի կենտրոնում ականապատ ավտոմեքենայի պայթյունի արդյունքում։
Interfax-ի փոխանցմամբ՝ կատարվածի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ 
Նշվում է, որ ահաբեկչությունը կատարվել է պաղպաղակի խանութի հարևանությամբ․ ահաբեկիչներն օգտագործել են հեռակառավարվող ռումբ։ 
Ահաբեկչությունը տեղի է ունեցել մահմեդականների համար Ռամադան սուրբ ամսում։  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն