Մահացել Է Պանամայի նախկին բռնապես Մանուել Նորիեգան


Մահացել Է Պանամայի նախկին բռնապես Մանուել Նորիեգան

  • 30-05-2017 12:16:28   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

83 տարեկան հասակում մահացել Է գեներալ Մանուել Նորիեգան, որը Պանաման ղեկավարել Է 1983 թվականից մինչեւ 1989 թվականը: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության մի ներկայացուցչի:
 
«Պարոն Նորիեգան այս գիշեր վախճանվեց»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Պանամայի նախագահ Խուան Վարելան իր Twitter-ում մեկնաբանել Է գեներալի մահը. «Մանուել Նորիեգայի մահը փակեց մեր պատմության մի գլուխը»:
 
Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ նախկին ղեկավարը գլխուղեղի մի քանի վիրահատություններ Է տարել և արհեստական կոմայի մեջ Է: 1983 թվականից մինչեւ 1989 թվականը Նորիեգան փաստացի ղեկավարել Է Պանաման, ինչից հետո տապալվել Է ԱՄՆ-ի ռազմական միջամտության հետևանքով: Նա մեղադրվում Էր ընդդիմության կողմնակիցների զանգվածային սպանությունների մեջ:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը