Հրդեհ Հաղթանակ թաղամասի սարքերի վերանորոգման արտադրամասում


Հրդեհ Հաղթանակ թաղամասի սարքերի վերանորոգման արտադրամասում

  • 30-05-2017 12:13:59   | Հայաստան  |  Հասարակություն

Մայիսի 29-ին, ժամը 23:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում՝ նախկին Օրբիտա գործարանի մոտակայքում գտնվող կիսակառույց շինությունից կրակ է նկատվում:
 
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբեը:
 
Ժամը 00:14-ին հայտարարվել է հրդեհի բարդության Բիս 1 աստիճան:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի թիվ 1/8 շինության՝ նախկին Օրբիտա ՓԲԸ տարածքում գտնվող էլ. սարքերի վերանորոգման արտադրամասում:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:30-ին, մարվել՝ 02:30-ին: 
 
Ամբողջությամբ այրվել են արտադրամասի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 500 քմ, 2 անսարք ֆրեզերային հաստոց և կենցաղային իրեր:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն