Քաղաքական էլիտայի հունիս ամսվա հարսանիքները.«Հրապարակ»


Քաղաքական էլիտայի հունիս ամսվա հարսանիքները.«Հրապարակ»

  • 30-05-2017 12:33:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Հրապարակ»-ը գրում է. «Ավանդաբար մայիս ամսին չամուսնացող հայերն այդ բացը կլրացնեն հունիսին։ Ամռան առաջին ամսին հարսանիքների մեջ կանցկացնի քաղաքական էլիտան։ Այսպես, հունիսի 18-ին ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դստեր հարսանիքն է, փեսան «Դայանա» մուշտակների խանութի տիրոջ որդին է:
 
Զույգը նշանադրվել է 2015թ․, այդ ժամանակ խնջույքը տեղի էր ունեցել «Ֆլորենս» ռեստորանում, հրավիրված էր ողջ քաղաքական էլիտան։ Հարսանիքը ևս կկայանա «Ֆլորենսում», իսկ պսակադրությունը՝ Խաչատրյանի կառուցած Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցում, որի բացումն էլ պետք է լինի մինչև հունիսի վերջ։
 
Ասում են՝ զույգի քավորն ԱՄՆ-ից է, ամուսնությունից հետո էլ նրանք կապրեն արտերկրում, հավանաբար՝ Ֆրանսիայում։
 
Հունիսի 3-ին Սամվել Ալեքսանյանն իր «Փարվանա» ռեստորանային համալիրում կանցկացնի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հարսանիքը: Նա ամուսնանում է Ալեքսանյանի «Моя семья» ընկերության տնօրենի որդու հետ։ Հարսանեկան արարողությանը հրավիրված են մի շարք հայտնի երգիչ-երգչուհիներ, բազմաթիվ հյուրեր Մոսկվայից և արտերկրից:
 
Հունիսի 7-ին էլ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադի կրտսեր դստեր՝ Սվետայի հարսանիքն է։ Նա նախորդ տարի նշանվել էր եղբոր համադասարանցու՝ մամուլին աղմկահարույց պատմություններով հայտնի Ռուբեն Սիմոնյանի՝ «Բոգո» մականունով հեղինակության որդու՝ Հովոյի հետ, որը նաև Սամվել Ալեքսանյանի մտերիմն է։ Հունիսին սպասվում է նաև երգչուհի Նառայի դստեր հարսանիքը։ Էլեոնորան նախորդ տարի էր նշանադրվել Արամի հետ»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը