Փոթորկի հետևանքով Մոսկվայում զոհերի թիվը հասել է 14-ի


Փոթորկի հետևանքով Մոսկվայում զոհերի թիվը հասել է 14-ի

  • 30-05-2017 12:30:26   | Ռուսաստան  |  Հասարակություն

 
Մոսկվայում և Մերձմոսկվայում երեկ տեղի ունեցած փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, որից 11-ը՝ զոհվել են Մոսկվայում, իսկ 3-ը՝ Մերձմոսկվայում։ 
Korrespondent-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի Առողջապահական գերատեսչության տվյալներով՝ փոթորկի արդյունքում տուժել է 150 մարդ, որից 108-ը դեռ շարունակում են մնալ հիվանդանոցներում։ Նրանք ստացել են քերծվածքներ, կոտրվածքներ, գլխուղեղային և ողնոշարային վնասվածքներ։ 
Վերոնշյալ գերատեսչության ղեկավար Ալեքսեյ Խրիպունի խոսքերով՝ տուժածների թվում 20-ից ավելի երեխաներ կան։ 
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ Մոսկվայում փոթորիկն  արմատախիլ է արել 3500 ծառեր, վնասվել են 140 բազմահարկ շենքերի տանիքներ, ինչպես նաև 1500-ից ավելի մեքենաներ։ 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play