Մհեր Սահակյանը Օքսֆորդի համալսարանի հրավերքով խոսել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ


Մհեր Սահակյանը Օքսֆորդի համալսարանի հրավերքով խոսել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ

  • 30-05-2017 12:38:22   | Մեծ Բրիտանիա  |  Մամլո հաղորդագրություն

2017թ. մայիսի 25-ից-26-ը Օքսֆորդի համալսարանում տեղի ունեցավ «Տեսակետների բախում․ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը Սիի և Թրամփի ժամանակաշրջանում» գիտաժողովը: Օքսֆորդի համալսարանի կողմից ընտրված միջազգայնագետներ, դիվանագետներ ժամանել էին Օքսֆորդ՝ ներկայացնելու իրենց գիտական ուսումնասիրությունները: Այս հեղինակավոր գիտաժողովին որպես բանախոս հրավիրվել էր Մհեր Սահակյանը: Նա ներկա պրոֆեսորադասախոսական կազմին, հետազոտողներին ու դիվանագետներին ներկայացրեց իր գիտական ուսումնասիրությունը՝ նվիրված Ռուսաստանի համաշխարհային մեծ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ։
 
Օքսֆորդի համալսարանը աշխարհի լավագույն տաս համալսարաններից մեկն է։ Մհեր Սահակյանը Չինաստանի հայկական համայնքի նախագահն է։ Ղեկավարում է «Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմագիտական ուսումնասիրության խորհրուրդը»։ Մհերն առաջին հայ հետազոտողն է, ով միջազգային հարաբերությունների մասնագիտացմամբ գիտական թեզ է պաշտպանել Չինաստանի Նանծինի համալսարանում։ Նա նաև անդամակցում է «Միջազգային քաղաքական գիտությունների ասոցիացիային»։ Մհեր Սահակյանի միջազգային հարաբերությունների վերաբերյալ աշխատությունները տպագրվել կամ ներկայացվել  են Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում,  Չինաստանում, Հայաստանում, ԱՄՆ-ում, Նիդերլանդներում։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն