Մեկնարկել է ԱՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը


Մեկնարկել է ԱՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը

  • 30-05-2017 13:12:13   | Արցախ (ԼՂՀ)  |  Սպորտ

Մայիսի 30-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի է ունեցել «Ազգային ժողովի գավաթ»-ի հերթական  խաղարկության եզրափակիչ փուլի բացման արարողությունը, որին ներկա էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը,  ԱԺ 
գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը, պատգամավորներ ու ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը:
Եզրափակիչ փուլին մասնակցում է թեթև աթլետիկա մարզաձևից լավագույն արդյունքները ցուցաբերած 8 թիմ` Ստեփանակերտից և շրջաններից: 
 
Ողջունելով մարզիկներին` ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հաջողություն է մաղթել հետագա պայքարում և նշել, որ այդպիսի մրցումներում շահած հաղթանակներով է ձևավորվում այն  սերունդը, որը շարունակելու է 1988թ. Արցախի ինքնիշխանության  նվիրյալների ստեղծած ավանդույթները:
«Ուզում եմ, որ դուք միշտ հիշեք ու գիտակցեք, որ կոչված եք հերթափոխը լինելու այն սերնդի, որն ազատագրել է Շուշին, և այն քաջազուններին, ովքեր անցած տարի ապրիլին հերոսաբար պաշտպանել են մեր երկրի սահմանները»,- նշել է ԱԺ նախագահը: 
 
Արցախի Հանրապետության 
Ազգային ժողովի մամուլի ծառայություն
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ