Հայաստանը պատրաստ է աջակցել էներգակիրների տարանցման անվտանգությունը ապահովող նախագծերին․ Հայկ Հարությունյան (տեսանյութ)


Հայաստանը պատրաստ է աջակցել էներգակիրների տարանցման անվտանգությունը ապահովող նախագծերին․ Հայկ Հարությունյան (տեսանյութ)

  • 30-05-2017 15:12:00   | Թուրքմենստան  |  Տնտեսություն



Հայաստանը պատրաստ է աջակցել բոլոր այն նախագծերին, որոնք ապահովում են էներգակիրների տարանցման անվտանգությունը։ Այս մասին Միջազգային էներգետիկական Խարտիայի այսօր Աշխաբադում կայացած ֆորումի իր ելույթում ասաց ՀՀ էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը, հաղորդում է «Նոյյան տապանի» թղթակիցը Թուրքմենիայից։
 
Իր ելույթում նա ընդգծեց, որ էներգոտիկայի մատչելիությունը մարդու հիմնարար իրավունքնեից է, եւ այն դեռ չլուծված խնդիր է հանդիսանում աշխարհի շատ մասերում։ Նշվեց նաեւ, որ ճիշտ է, երբ էներգառեսուրսների տարանցումը դիֆարսիֆիկացված է, եւ էներգետիկ նախագծերը պետք է անպայման իրենց մեջ նեռառեն նաեւ էներգիայի մատակարարման անվտանգությունը։  Հայաստանը պատրաստ է համագործակցել գործընկեր երկրների հետ՝ գազի եւ էլեկտրական հոսանքի տարանցման հարցում․ «Այժմ մենք աշխատում ենք հյուսիս-հարավ միջանցքի կառուցման վրա, որը կկապի Իրանը, Հայաստանը, Վրաստանը եւ Ռուսաստանը։  55 Մվտ արեւային կայանի կառուցման համար այժմ Հայաստանը հայտարարել է մրցույթ, որին մասնակելու համար հրավիրում ենք բոլոր հետաքրքրված կազմակերպություններին»- ասաց նա։
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play