Զբոսաշրջության զարգացման 10 նոր գաղափար Դիլիջանում


Զբոսաշրջության զարգացման 10 նոր գաղափար Դիլիջանում

  • 30-05-2017 16:40:34   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում  տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA)  համագործակցության շրջանակում կազմակերպված «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի  մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը: 
 
14 մասնակիցներից գործարար ծրագիր էր ներկայացրել 10-ը: Գաղափարները ներառում էին հյուրատնային գործունեություն, գյուղական տուրիզմ և էկո տուրիզմ: 
 
Ծրագիրը ենթադրում է համապարփակ մոտեցում՝ աջակցության ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքների համադրությամբ: «Հաջող սկիզբ» կոչվող առաջին փուլում ձեռներեցները մասնակցում են ձեռնարկատիրական անվճար դասընթացին և մշակում գործարար ծրագրեր: Առավել իրատեսական ծրագրերը կարող են հավակնել ֆինանսական  աջակցության` մատչելի վարկերի տեսքով: Ֆինանսական միջոցների տրամադրումից հետո առնվազն 1 տարվա ընթացքում սկսնակը ստանում է անվճար խորհրդատվություն և բիզնեսի կայացման ու զարգացման համար անհրաժեշտ բազմակողմանի գործիքներ` անհատական աշխատանք և դասընթացներ շուկայավարության, ֆինանսական հոսքերի կառավարման, սննդի անվտանգություն և այլ ուղղություններով: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն